Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը ջերմ խոսքերով է անդրադարձել իր նախկին թիմակից, ներկայումս «Միլանի» կազմում հանդես եկող խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։
Բրազիլացի ֆուտբոլիստը հատուկ ընդգծել է 40-ամյա խաղացողի բացառիկ պրոֆեսիոնալիզմն ու ֆուտբոլային երկարակեցությունը․ «Նա գրեթե 41 տարեկան է և ուղղակի ֆենոմեն է։ Միայն նա է ի զորու այդ տարիքում ցուցադրել նման բարձր մակարդակ։ Ֆուտբոլային աշխարհում չկա մեկ ուրիշը, որը 40 տարեկանում կարող է լինել նրա տեղում։ Նա լավագույնն է աշխարհում։ Անցած մրցաշրջանում նա դեռ «Ռեալում» էր, իսկ հիմա խաղում է «Միլանում»։ Լուկան վաստակել է այն ամենը, ինչ ունի, և մեզ շատ բան է սովորեցրել։ Ես շատ եմ կարոտում նրան։ Մոդրիչը տանել չէր կարողանում պարտությունները նույնիսկ մարզումների ժամանակ։ Նա միշտ զայրանում էր, երբ պարտվում էր», - Վինիսիուսի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «ռոսոներիի» կազմում մասնակցել է 26 հանդիպման` դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն