Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին
Իտալիայում ընթացող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը նշանավորվել են բացառիկ պատմական ձեռքբերմամբ։ Օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ նույն ձմեռային խաղերի շրջանակում մրցասպարեզ են դուրս եկել մայր և որդի։ Այս յուրօրինակ ռեկորդի հեղինակներն են Մեքսիկան ներկայացնող 46-ամյա լեռնադահուկորդ Սառա Շլեպերը (ծագումով՝ ԱՄՆ-ից) և նրա 18-ամյա որդին՝ Լասե Գախիոլան։
Մարզական ծրագրի շրջանակում Շլեպերը մասնակցել է գերհսկա ոլորավայրէջքի (չի հաղթահարել որակավորման փուլը) և հսկա ոլորավայրէջքի մրցումներին։ Նրա որդին՝ Լասե Գախիոլան, հանդես է եկել հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք (սլալոմ) մրցաձևերում։
Հատկանշական է, որ Սառա Շլեպերը ոչ միայն ընտանեկան, այլև անհատական ռեկորդ է սահմանել։ Նա կին լեռնադահուկորդների շրջանում բացարձակ առաջատար է Օլիմպիական խաղերին մասնակցության թվով․ Իտալիայի խաղերը նրա կարիերայում արդեն յոթերորդն են։ Բացի այդ, Սառան ճանաչվել է Օլիմպիական խաղերի պատմության ամենատարեց լեռնադահուկորդը. փետրվարի 19-ին մարզուհին կտոնի իր 47-ամյակը։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն