Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին
Դանիացի մասնագետ Թոմաս Ֆրանկը հեռացել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է անգլիական ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Ղեկավարությունը նման որոշում է կայացրել թիմի վերջին անհաջող ելույթների պատճառով։ Անցկացրած 26 հանդիպումից հետո «Տոտենհեմը» 29 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։
«Ակումբը որոշում է կայացրել փոխել թիմի գլխավոր մարզչին։ Մենք վճռական էինք՝ տրամադրելու Ֆրանկին անհրաժեշտ ժամանակ և աջակցություն՝ ապագան միասին կառուցելու համար։ Սակայն գրանցված արդյունքները տնօրենների խորհրդին ստիպեցին եզրակացնել, որ մրցաշրջանի այս փուլում փոփոխություններն անհրաժեշտ են։ Ակումբում աշխատելու ողջ ընթացքում Թոմասը դրսևորել է անսասան նվիրվածություն՝ բոլոր ուժերը ներդնելով թիմի զարգացման համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրան ներդրած ավանդի համար և մաղթում հաջողություն ապագայում»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թոմաս Ֆրանկը «Տոտենհեմը» գլխավորում էր 2025 թվականի հունիսից, իսկ մինչ այդ աշխատել էր «Բրենթֆորդում»։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Արաղչին, Իրանի դիվանագետների անունից, հավատարմության երդում է տվել նոր գերագույն առաջնորդին