Հենց այս դաշինքն էլ կփոխի կյանքի որակը
Երեկ ինը քաղաքական ուժ հայտ ներկայացրին պայքարելու խորհրդարանական տեղերի համար: Ինը ուժ ՀՀ քաղաքացիներին համոզելու են, որ իրենք են, որ պետք է փոխեն իրավիճակը:
Անշուշտ, բոլորն էլ իրավունք ունեն նախընտրական հանդիպումների, հանրահավաքների, այլ նախընտրական միջոցառումների ժամանակ զբաղվել ինքնագովասանքով, բայց եկել է պահը, երբ ՀՀ քաղաքացին իրավունք չունի մատների արանքով նայել այս ընտրություններին եւ ընտրապայքարին:
Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական ընտրությունները դարձել են երկրի ամենակարեւոր ընտրությունը: Այս ընտրություններով ձեւավորվում է ոչ միայն խորհրդարանը, այլ նաեւ կառավարությունը՝ երկրի ղեկավարությունը:
Ուսումնասիրելով հայտ ներկայացրած քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները, միանգամից ուշադրություն է գրավում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: համաձայնվեք, որ եթե ոչ ամենալուրջ, ապա ամենալուրջ քաղաքական ուժերից մեկն է:
Այստեղ մեկտեղված է հարուստ փորձը, երիտասարդությունը, պետական մտածողությունը եւ երկրի նկատմամբ անսահման սերը: Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի գլխավորած դաշինքը իր մեջ ներառում է քաղաքական պայքարի ժառանգությունը, հասարակության համախմբվածությունը, որն անկասկած բերելու է մեծ հաղթանակների:
Դաշինքի ներկայացուցիչները չեն թաքցնում, որ ներկայացնելու են ոչ միայն թե ինչ է պետք անել երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար, այլ նաեւ, թե ինչպես է արվելու:
Իհարկե, նախընտրական արշավի ժամանակ դաշինքի ներկայացուցիչները, պատգամավորի թեկնածուները դեռ մանրամասնորեն կանդրադառնան Հայաստանի զարգացման ծրագրին, բայց արդեն իսկ այսօր պարզ է, որ ստեղծվել է հզոր դաշինք,որը արմատական դերակատարում է ունենալու քաղաքական դաշտում եւ նպաստելու է արմատական փոփոխությունների իրականացմանը:
Top-News.am

















































Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան
Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ
Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցը
Այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն․ Վարդան Օսկանյան
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի դեմ քրգործ են ուզում հարուցել
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են