Վրաստանի դատախազությունը հրաժարվել է հաստատել պատրիարքի նկատմամբ մահափորձի վարկածը
Նոր շրջադարձ Վրաստանի հոգեւորականի ձերբակալության սկանդալային պատմությունում, որը ըստ Գլխավոր դատախազության տվյալների, թույնը ձեռքին ուղևորվել էր բեռլինյան կլինիկա, որտեղ բուժում էր անցնում Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը։
Հոգեւորական Գեորգի Մամալաձեի ձերբակալությունից հինգ օր անց, Գլխավոր դատախազության ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշել են պարզաբանել, որ դատախազության հայտարարության մեջ ասված չի եղել, որ հոգեւորականին առաջադրված մեղադրանքում խոսքը պատրիարքին սպանելու մտադրության մասին է։
Այս հայտարարությունը առաջացրել է լրագրողների տարակուսանքը, քանի որ այն հակասում է գլխավոր դատախազի ու Վրաստանի կառավարության ներկայացուցիչների մինչ այդ արված հայտարարություններին։
Անհասկանալի է նաեւ, թե ինչու է դատախազությունը հիմա անում այդ պարզաբանումը, երբ հասարակությունն ու քաղաքական գործիչները արդեն երեք օր է մշտապես քննարկում են Իլիա երկրորդի վրա մահափորձի հնարավոր պատճառները։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են