Բաքվից արտաքսել են Ադրբեջանի իշխանություններին քննադատած բրիտանացի փաստաբանին
Բաքվի օդանավակայանում ձերբակալվել, իսկ հետո արտաքսվել է Լոնդոնից ժամանած բրիտանացի իրավաբան Ռամուտե Ռեմեզաիտեն։
«Եկել է իմ հերթը հասկանալու, որ այսուհետ ես էլ եմ Ադրբեջանում անցանկալի անձ»,- գրել է նա իր Ֆեյսբուքյան էջում, փոխանցում է contact.az–ը։
Փաստաբանների եվրոպական ասոցացիայի անդամ Ռեմեզաիտեն Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատնից անցած շաբաթ էր վիզա ստացել։ Իր երկու գործընկերների հետ միասին նա Բաքու է ժամանել օտարերկրյա դեսպանատներից մեկի հրավերքով, սակայն օդանավակայանում նրան հայտնել են , որ «խնդիր կա Ադրբեջան մտնելու հարցում, չնայած վիզայի առկայությանը»։ «Սպաներից մեկը ինձ ասաց, որ համակարգում կա ստոպ նշան ու ես չեմ կարող մտնել երկիր»,- գրում է նա՝ հավելելով, որ իրեն հետ են ուղարկել՝ առանց որեւէ բացատրությունների ու չտալով որեւէ փաստաթուղթ։ «Այդ ամենը նշանակում է, որ ես Ադրբեջանում անցանկալի անձ եմ ու չեմ կարող այստեղ վերադառնալ մոտ ապագայում։ Դա նաեւ նշանակում է, որ քեզ չեն թողնի մտնել այդ երկիր, եթե դու պաշտպանում ես մարդու իրավունքները ու չես լռում, երբ այդ երկրի իշխանությունները ճնշում են իրավունքները ու ազատությունները»,- գրում է Ռամուտեն։
Նա գիշերն անցկացրել է արտաքսվողների համար նախատեսված սպասասրահում՝ անվտանգության երեք աշխատակիցների հսկողության տակ։
Նշենք, որ ՌԱմուտե Ռեմեզաիտեն իրավաբան է, որը մշտադիտարկում է Ադրբեջանում ՄԻԵԴ որոշումների կատարումը։ Նա նաեւ որպես փաստաբան պաշտպանել է Եվրադատարան դիմած Ադրբեջանի քաղաքացիներին ու մի քանի հոդված հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են