ՌԴ-ն կշարունակի ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ հավաքական աշխատանքը. Լավրով
Ռուսաստանը կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հավաքական աշխատանքը: Այդ մասին ուրբաթ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Յուրաքանչյուր հակամարտությունում պետք է հասկանալ, թե ինչն է այս պահին առաջնահերթություն: Բայց նաև անհրաժեշտ է հենվել որոշակի ընդհանուր մոտեցումների վրա, և դրանց մեջ առաջնայինը հակամարտության կողմերի միջև ուղիղ երկխոսությունն է, որը կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որը, ցավոք, դեռ չի տալիս լուրջ առաջընթաց: Բայց այն փաստը, որ երկխոսությունն այս տարի կայացել է նախագահների մակարդակով և բազմիցս՝ արտգործնախարարների մակարդակով, մեզ դրական է թվում»,- ասել է նախարարը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հավաքական աշխատանքը, և հավելել է, որ այս նստաշրջանին հավաքական մոտեցումը վերահաստատվել է:
«Այն պարունակում է կարգավորման սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, բայց դեռ չեն վերածել գործնական քայլերի: Դա հեշտ գործ չէ, բայց մենք շարունակում ենք զբաղվել դրանով»,- նշել է նախարարը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են