Բնակչության մեծամասնությունը կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում. Ավանեսյան
Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական նախագիծը՝ ընդգծելով, որ այն ստեղծում է առողջապահության նոր, փուլային ներդրվող համակարգի հիմքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ վերջին 3–3,5 տարիների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և Կառավարությունը համատեղ աշխատանքով մշակել են՝ իր խոսքով՝ պատմական նախագիծը, որը նոր համակարգ է ձևավորում առողջության պահպանման ոլորտում։
«Մեր նպատակն է, որ 2029 թվականին ճնշող մեծամասնությունն ունենա այս համակարգի հասանելիությունը և ապահով լինի իր առողջության հետ կապված առաջնային անհրաժեշտ սպասարկմամբ»,- ասաց Ավանեսյանը։
Նա նշեց՝ օրենքով ամրագրված է, որ ապահովագրությունը ներդրվելու է փուլային մոտեցմամբ՝ երեք տարվա ընթացքում։ «Օրենքը մշակվել է զրոյից և կարգավորում է առողջության ապահովագրության ամբողջ իրավական դաշտը՝ սկսած փաթեթի բովանդակությունից մինչև փոխհատուցման կարգ ու բողոքների քննություն»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ նախագիծն անդրադառնում է ապահովագրության սուբյեկտներին, ապահովագրական փաթեթին, ծառայությունների շրջանակներին, փոխհատուցման մեխանիզմներին, պետական հիմնադրամի ստեղծման կարգին,հիվանդների, ծառայություններ մատուցողների և այլ սուբյեկտների միջև իրավահարաբերություններին։ «Առաջին փուլը կմեկնարկի 2026 թվականին, երբ ապահովագրվելու են երկու խմբեր՝ պետության կողմից ապահովագրվող անձինք՝ մինչև 18 տարեկանները, 65 և ավելի տարիք ունեցողները, 18–65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք (I, II, III խմբեր), սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։ Վերջին խմբի ապահովագրավճարը ամբողջությամբ կհատուցի պետությունը»,- ասաց Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ առաջին փուլով կներառվեն նաև այն անձինք, որոնց ամսական համախառն եկամուտը 200 հազար դրամից ավելի է։
Երկրորդ փուլում՝ 2027-ից, համակարգում ներառվելու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ունեցող անձինք, հաջորդիվ՝ 2028-ից, մնացած խմբերը, այդ թվում՝ գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, նրանց ընտանիքի անդամները։ Նախարարը նշեց, որ օրենքով հստակ սահմանվել է հիմնական ծառայությունների շրջանակը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ