Զորականում անչափահասի նվшստացման հեղինակներից մեկը ՔԿՀ պետի տեղակալի որդին է․ իրավաբան
Զորական գյուղում դաժան ծեծի հեղինակ տղաներից մեկը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը։
Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտներ՝ Մխիթար Բաբաջանյանը՝ 9-րդ դասարան, Հայկ Աղաջանյանը՝ 10-րդ դասարան, Հակոբ Գասպարյանը՝ 11-րդ դասարան և այլ հասակակից տղաներ խոշտանգել, ծեծել և նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող՝ Ա. Ջ.-ին։ Տեղի ունեցածը նրանցից մեկը տեսանկարահանել է։ Ահասարսուռ տեսանյութը տարածվել է համացանցում։ Դրանից պարզ է դառնում, որ տղաների միջև ինչ-որ խնդիր է եղել, դրա մասին իմացել է պահակը։ Դրանից հետո մի քանի տղա քոլեջի սանին կանչել են, որ պատասխան տա, թե պահակը որտեղից է իմացել խնդրի մասին։
«Նրա որդին ոչ միայն ակտիվորեն ծեծում է հասակակցին, այլ նաև իր սպորտա-չեմպիոնական հմտություններն օգտագործում է մարզաձևից դուրս՝ կենցաղում: 14-15 տարեկան լինելով՝ նա ոչ միայն չի հարգում օրենքը, այլ նաև «տղավարի ռազբորկեք» տանում՝ ենթամշակութային պիտակավորումներ տալով մեկ այլ անչափահասի արարքին:
Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե հայրը պայքարում է (կամ ավելի ճիշտ՝ պետք է պայքարի ենթամշակույթի դեմ), այդ ինչ է խոսել տանը կամ ցույց տվել որդուն, որ երեխայի մոտ հակառակ միտումն է զարգացել, և ինչո՞ւ է երեխան իր ագրեսիան այդպես դրսևորում: Ավելին, քրեակատարողական ծառայողը ոչ միայն չի սաստել որդուն, այլ բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով սատարել և հաստատ պաշտպանել է որդուն: Այստեղից ծագում է հաջորդ տրամաբանական հարցը՝ արդյոք մեզ պետք են այդպիսի քրեակատարողական ծառայողներ, ովքեր դաստիարակում են ապագա հանցագործներ... Ըստ իս՝ միանշանակ ոչ...
ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատաճառելը մի խումբ անձանց կողմից՝ պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ: Պատասխանատվության ենթակա են ոչ միայն հարվածողներն ու հայհոյողները, այլ նաև նկարահանողը նույն տառապանքը պատճառելու համար:
Հ.Գ. Տեսանկութում կա հայհոյանք... հայցում եմ դիտորդների ներողամտությունը, բայց դա այդ երեխաների ծնողների դեմքն է...
Հ.Գ.Գ. Արդեն մոտ 1 ամիս է նախաձեռնված է քրեական վարույթ, և հուսամ այն կհանգեցնի տրամաբանական ավարտին: Ավելին, սա կլինի դասավանդվող նյութ, թե ինչպես չպետք է իրեն պահի երիտասարդը, որ չենթարկվի պատասխանատվության»,- գրել է Դավիթ Թումասյանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ