Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը. QatarEnergy-ի գործադիր տնօրեն ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ադ-Զաֆրա բազային ԱՄԷ-ում Ճապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողությունները Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում Հայաստանը Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում է Քաղաքացին ավտոբուսից իջել ու մահացել է ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին ԱՄՆ-ում քննարկվում է իրանական նավթի վրա պատժամիջոցները չեղարկելու հարցը Լարսը բաց է, ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իսրայելը հարվածել է Իրանին, Իրանը` Ծոցի երկրներին Հորմուզի նեղուցի բացման շուրջ եռօրյա խորհրդակցություններն ավարտվել են

Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգըԻրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը. QatarEnergy-ի գործադիր տնօրենԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ադ-Զաֆրա բազային ԱՄԷ-ումՃապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողություններըՏեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանումՀայաստանը Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում էՔաղաքացին ավտոբուսից իջել ու մահացել էՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարինԻրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ ԱրաղչիԹրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի միգրանտների արտաքսման մոտեցումը3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել ՀայաստանԱվինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերովԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինԱՄՆ-ում քննարկվում է իրանական նավթի վրա պատժամիջոցները չեղարկելու հարցըԿիմ Չեն Ընը դստեր հետ շրջել է տանկnվԼարսը բաց է, ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻսրայելը հարվածել է Իրանին, Իրանը` Ծոցի երկրներինՀորմուզի նեղուցի բացման շուրջ եռօրյա խորհրդակցություններն ավարտվել ենՈչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպական խորհրդինՎերահաստատվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում Հայաստանի հանձնառությունըԹեհրանի «Սաադաբադ» թագավորական պալատը վնասվել է ռմբակոծության ժամանակՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համարՋո Քենթի հետ կապված ՀԴԲ-ն հետաքննություն է սկսելՄասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթություններըՎիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳՆ-ի կատարած աշխատանքը Մարթա Կոսը գերազանց է գնահատել ԵՄ Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների հնարավորություններըՀրդեհ՝ Երևանի Շերամի փողոցումՀայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՓաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետ

Դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը, տեղեկանալով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի կողմից իր ծանոթի օգտին կայացված ոչ բարենպաստ վճռի մասին, պատրաստակամություն է հայտնել ստանձնել նրա շահերի ներկայացումը և բողոքարկել վճիռը։

Վճիռը բեկանելու համար փաստաբանը դիմում է ներկայացրել իրավասու դատարան և, տեղեկանալով, որ գործը վարույթ է ընդունել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող դատական իշխանության ներկայացուցիչը, իր ծանոթի օգտին վճիռ կայացնելու խնդրանքով դիմել է նրան: Վերջինս, խոստանալով կայացնել ակնկալվող ելքով դատական ակտը, դրա դիմաց պահանջել է 3.000.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին փաստաբանն իրենց ընդհանուր ծանոթի միջոցով տեղեկացրել է հիշյալ անձին, ով ընդունել է կաշառքի առաջարկը, սակայն համաձայնվել է տալ 2.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Դրանից հետո փաստաբանը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելով դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալուն, 2025 թվականի ապրիլին դստեր միջոցով նշված անձից ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 2.000.000 ՀՀ դրամը։

Միաժամանակ փաստաբանը, իր և հանցակիցների հանցավոր գործողությունները քողարկելու դիտավորությամբ, հետին ամսաթվով կազմել և կաշառք տվողին է ներկայացրել «իրավաբանական ծառայությունների մատուցման» վերաբերյալ ձևական պայմանագիր՝ այդ կերպ փորձելով օրինական տեսք հաղորդել նկարագրված հանցավոր արարքներին, որից հետո դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից կայացված վճռով չեղյալ է ճանաչվել Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի վճիռը:

Դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով, իսկ կաշառքի օժանդակություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: