Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ Մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով
Հայաստան

Աղտոտված օդ Երևանում․ ինչու՞

Վերջին շրջանում նկատելի է Երևանում օդի աղտոտվածության բարձրացում առողջության համար թույլատրելի մակարդակից ավելի։ Նախօրեին դրան անդրադարձ էր կատարել նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Այսօր մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ հրավիրված ասուլիսում խոսեցին պատճառների մասին և թե ինչպես են պատրաստվում կանխարգելել իրավիճակը։

Բանախոսներից «հիդրոօդերևաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի  ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը ներկայացրեց իրենց կենտրոն ՊՈԱԿ ի տվյալները՝ թե ինչ չափերով է գերազանցել օդի աղտոտվածության մակարդակը թույլատրելի կոնցենտրացիայից։ Ըստ այդ տվյալների, Երևանում ամենից աղտոտված օդը Կենտրոն վարչական շրջանում է։ Նոյեմբերի 21-ին Կենտրոն վարչական շրջանում մթնոլորտային օդը սահմանային  թույլատրելիից աղտոտված է եղել 4 անգամ ավել։ Մյուս վարչական շրջաններում աղտոտվածության մակարդակի գերազանցումը համեմատաբար մեղմ է եղել՝ Արաբկիրում օրինակ վերջին օրերին օդը աղտոտված է եղել  նորմայից 1․1-ից մինչև 1․6 անգամ ավելի,  Իսկ Շենգավիթում միայն նոյեմբերի 25-ին 1․2 անգամ։

Ըստ բանախոսների, Երևանում նման երևույթների ի հայտ գալը պայմանավորված է տարբեր՝ մարդածին և բնական պատճառներով։

Շահնազարյանի պնդմամբ նաև պատճառներից է վերջին օրերին անտիցիկլոնի առկայությունը՝ ինչի պատճառով դադարել են քամիները,  իսկ դա իր հերթին հանգեցրել է օդի տեղաշարժի կանգնման և օդի աղտոտվածության կուտակման․ «այդ օդային հոսանքների կանգը նաև իր հերթին բերում է Արարատյան գոգավորությունում օդային հոսանքների ճանապարհի փակման և չի թողնում, որ Երևանում օդը տեղաշարժվի»,- բացատրում է մասնագետը և ընդգծում, որ  նաև օդերևութաբանական այս երևույթն է պատճառ  հանդիսանում օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման։ Դրան ավելանում են արտանետվող փոշին և գազերը կուտակվելով նույն հատվածում։ Տիկին Շահնազարյանի մեկնաբանմամբ սա նորություն չէ և բնորոշ է Արարատյան գոգավորությանը՝ քանի որ այս ժամանահատվածում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է, հատկապես գիշերային ժամերին, որը նպաստում է սառը օդային զանգվածների կուտակմանը։ Ըստ տիկին Շահնազարյանի, պայմանավորված աշխարհագրական դիրքով և մթնոլորտային երևույթներով նման պրոցես շարունակաբար դիտվում է Արարատյան դաշտում և Երևան քաղաքում։ 

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանի դիտարկմամբ ամռանը ցուցանիշներն ավելի բարվոք են։  Ավելի շատ իրավիճակը սրվում է աշնան ուշ ամիսներին և ձմռանը։  Պաշտոնյայի մատնանշմամբ, պատճառները բազմազան են՝ մեքենաների աճող թիվը, հանքերի տեղակայումը։  Ըստ պաշտոնյայի, իրավիճակի սրմանը նպաստում է նաև Երևանի շարունակական աճը և շինարարությունները՝ ինչի հետևանքով արդեն տևական ժամանակ ձմռան ամիսներին լինում է փոշու շերտ։

Ըստ Հայկազյանի, իրենք բազմաթիվ և բազմապրոֆիլ քայլերով առաջ են գնում տարբեր ոլորտներով՝ Դավթաշենում ֆրանսիացի գործընկերների հետ գործարկել են օրգանական թափոնների հավաքման տասնհինգ կետեր։  Իրականացրել են կանաչ տարածքների ընդլայնում մոտ 58 հեկտարով։ Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում մեկանարկել են նոր անտառի հիմնման աշխատանքներ։ Առաջիկայում պլանավորում են Դալմայի տարածքում մոտ 230 հեկտարի վրա անտառ պուրակի հիմնում։ 
Քաղաքապետի հանձնարարականով մինչև գարուն պետք է մշակվի և Երևանի գլխավոր հատակագծում ինտեգրվի օդային միջանցքների գաղափարը՝ որոնք կապահովեն Երևանում օդափոխությունը։ Քաղաքապետարանից նաև որոշակի արտոնություններ են տրվում էլեկտրական ավտոմոբիլներին նպատակ ունենալով քչացնել մեքենաների արտանետումները։ Նաև տրանսպորտը առաջիկայում համալրվելու է էլեկտրական շարժակազմով։