Սիրտս խառնում է Պոլսո պատրիարքարանի մի շարք հոգեւորականներից․ Սահակ Մաշալյան
Օրեր առաջ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդի պաշտոնից արք․ Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով հրաժարականի մասին հայտնած եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հանդիպում է անցկացրել Ստամբուլի հայկական հիմնադրամների առաջնորդների հետ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Մաշալյանը հանդիպման ժամանակ քննադատության է ենթարկել հիմնադրամների առաջնորդներին։ «Ձեզ բոլորին ճանաչում եմ, բոլորդ էլ հաջողակ գործարարներ եք։ Սակայն երկու օրվա գործը մի հոգու պատճառով թողել եք, որ ձգվի 9 տարի»,-ասել է Մաշալյանը՝ շեշտելով, որ հարկ եղած դեպքում արք․ Աթեշյանի հարցով կրկին կխոսի։
Խոսելով իր հրաժարականի մասին՝ եպիսկոպոս Մաշալյանը նշել է, թե այսքանից հետո այլեւս չի ուզում տեսնել հոգեւոր խորհրդի հոգեւորականներին, քանի որ արդեն նրանցից իր սիրտը խառնում է»,-նշել է Մաշալյանը։
Իսկ «Ակոս»-ի հետ զրույցում եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հայտարարել է, թե հրաժարականը դեռ առկախված է։ «Վերջնական որոշում եմ կայացնելու ժողովրդի արձագանքի հիման ։ Իմ հրաժարականի հայտարարությունն ուղղված էր ժողովրդին, որ ես այստեղ եմ, իսկ դուք ո՞ւր եք։ Մոտակա օրերին մտնելու եմ ժողովրդի մեջ ու շփվեմ։ Եթե ինձ մոտ ոչինչ չհաջողվի, ապա ուրեմն Աստված ինձ հետ, կասեմ ցտեսություն»,-ասել եպիսկոպոս Մաշալյանը։
Նշենք, որ օրեր առաջ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարակն հայտնելու մասին գրավոր հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ այդ քայլին գնացել է Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք․ Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով, քանի որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է պատրիարքի ընտրություններ անցկացնելը։

















































Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները համայնքի ներսում ստեղծված ճգնաժամի լուծման համար հանդիպում են նշանակել
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են