ԱՄՆ-ում հայտարարել են՝ Պուտինին ԱՄՆ-ի մասին ավելի շատ բան է հայտնի, քան ամերիկացիներին
Ուկրաինային Tomahawk հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման հետ կապված իրավիճակը ցույց տվեց Կիևի և եվրոպական երկրների «հավաքական անզորությունը»։ Նման կարծիք է հայտնել ռազմական վերլուծաբան Սքոթ Ռիթերը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բավական զուսպ է արձագանքել այդ տեսակի սպառազինության հնարավոր փոխանցման մասին հաղորդագրություններին: «Պուտինն ասել է, որ Tomahawk-ը հին համակարգ է, որը Ռուսաստանը կարող է տապալել։ Դա խոսում է այն մասին, որ Պուտինին ավելի շատ բան է հայտնի, քան մեզ», - նշել է Ռիթերը։
Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը նույնիսկ չէր պատրաստվում այդ հրթիռները մատակարարել Ուկրաինային: «Եթե Կիևն ու Եվրոպայի երկրներն այդքան հույսեր են կապում զենքի հետ, որը երբեք չի մատակարարվի, ապա այդ փաստը նշանակում է, որ նրանք ընդհանրապես հույս չունեն», - պարզաբանել Է ռազմական վերլուծաբանը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ