Ուսուցիչները ԿԳՄՍ նախարարության առջև
Այսօր առավոտյան ԿԳՄՍ նախարարության առջև իրենց բողոքը արտահայատելու նպատակով հավաքվել էին Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի ուսուցիչները։
Նրանք պնդում էին, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը անհիմն է ազատել իրենց դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին։
Ուսուցիչները ցանկանում էին հասկանալ՝ ի՞նչ է նշանակում տնօրենի կողմից «քաղաքական զսպվածություն» չցուցաբերելը որը կարծես թե հանդիսացել էր տնօրենին աշխատանքից ազատելու հիմնական պատճառ։
Բողոքող ուսուցիչներին նախարարության մուտքի մոտ ընդունեց հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Սարդարյան Ստալը։ Ուսուցիչների կողմից կազմված դիմումը ուղղված նախարար Ժաննա Անդրեասյանին պաշտոնյան խոստացավ ուսումնասիրել և ճշտել մարզային գործընկերների հետ։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ