«Հայաստանում կին պաշտոնյաներն աստիճանաբար դոմինանտ դիրք են զբաղեցնում կառավարական համակարգերում։
Նախարարներ, Դատախազ, ՄԻՊ. բոլոր պաշտոններում կանայք են, սակայն նրանց օրոք ՀՀ-ում կա առաջին կին քաղբանտարկյալը՝ Լիդիա Մանթաշյանը։
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարծես անտարբեր կամ չեզոք դիրք է զբաղեցնում նման հարցերում, պաշտպանող հայտարարությունները հաճախ նրբորեն չեզոքություն են դրսեւորում։Մինչ ՄԻՊ-ի իր ներկա պաշտոնը զբաղեցնելն Անահիտ Մանասյանը հարուստ ճանապարհ է անցել։Նա 2008 թվականից ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում է աշխատել։2 տարի անց Մանասյանն արդեն դասախոսում էր ԵՊՀ-ում։
2014 թվականից 2016 թ. դեկտեմբերը Անահիտ Մանասյանը եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական, 2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։2022թ. նոյեմբերից 2023թ. ապրիլ նա աշխատել է որպես ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, ապա 2023 թվականի ապրիլից դարձել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։
Բացի կենսագրությունից՝ հարուստ է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարագիրը։Համաձայն Անահիտ Մանասյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ նա 1995 եւ 2015 թվականներին ձեռք է բերել բնակարաններ Երեւանում։
Մանասյանը 2017 թվականին, երբ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդականն էր եւ Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, գնել է Ford մակնիշի մեքենա։ՄԻՊ-ի բանկային ավանդները կազմել են 9,7 հազար եվրո, 9,4 հազար դոլար, 10,9 մլն դրամ։Բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 50 մլն դրամ, 23,9 հազար եվրո, 652 դոլար։Մանասյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ, 3,4 հազար եվրո, 6,6 հազար դոլար։
ՄԻՊ-ի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 470 հազար դրամ։ ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 16 մլն 820 հազար դրամ: ԵՊՀ-ից որպես աշխատանքի վարձատրություն ՄԻ պաշտպանը ստացել է 1 մլն 543 հազար դրամ, «Կանանց իրավունքների տնից» ստացել է 33 հազար 178 դրամ։
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը» կազմել է 865 հազար 715 դրամ եւ 324 հազար դրամ, իսկ «ԱԿԲԱ» բանկից ստացվածը՝ 81 հազար 668 դրամ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ