«Քաղաքական դաշտում լարվածությունը օրեցօր մեծանում է։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ իշխանական թիմը կարծես անցել է հարձակման փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները ՔՊ-ից փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հստակ հրահանգը մեկն է՝ ոչնչացնել բոլորին, ովքեր կարող են հաջորդ խորհրդարանում հայտնվելու անգամ փոքր շանսեր ունենալ: ՔՊ-ում հաճախ է քննարկվում «քաղաքական դաշտը մաքրելու» ռազմավարությունը՝ ընդդիմադիր եւ չեզոք գործիչների դեմ ուղղորդված արշավներով, մեդիահարձակումներով եւ հրապարակային վարկաբեկման փորձերով։
Պատահական չէ, որ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անձամբ քննադատում էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին։ Վերջինս, հիշեցնենք, երեկ բավականին խոստումնալից մեկնարկ տվեց իր քաղաքական գործընթացներին՝ մամուլի ասուլիսում վստահությամբ պատասխանելով լրագրողների երբեմն սուր եւ ճնշող հարցերին։ ՔՊ-ի ներսում, մեր տեղեկություններով, հենց Թաթոյանի նման գործիչներն են ընկալվում որպես վտանգավոր մրցակիցներ։
Այդ իսկ պատճառով իշխանական բարձրաստիճան պաշտոնյաները սոցցանցերում եւ մամուլում հակաքարոզչական արշավ են սկսել: Քաղաքական վերլուծաբանները նկատում են՝ իշխանության վարքագիծը այլեւս հիշեցնում է ոչ թե մրցակցային, այլ ճնշման մոդել. ՔՊ-ն չի պատրաստվում հանդուրժել որեւէ այլընտրանք եւ պատրաստ է գնալ ամեն քայլի՝ մրցակիցներին քաղաքական դաշտից ուղղակի դուրս մղելու համար։ Իշխանությունը պատրաստ է ոչնչացնել բոլորին եւ ամեն ինչ, միայն թե մյուս տարի կարողանա պահպանել իշխանությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ