Նշենք որ Ալբերտ Մարտիրոսյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինն է։
«Ես չգիտեմ, թե ինչ հանրային տարածք զավթելու մասին է խոսքը, դա ամուսնուս ծնողների բնակարանն է։ Տեղեկություն չունեմ, թե ինչ տարածք զավթելու մասին է խոսքը, ես ապրում եմ այլ հասցեում։ Ես ինչ ամուսնացել եմ, նրա ընտանիքին պատկանող բնակարանը տեսել եմ այնպես, ինչպես այսօր կա»,–ասաց Պալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Անի թաղամասի Պարույր Սևակի 13 շենքի 109 բնակարանի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը և նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։
«Փաստացի շենքի մուտքը, որն հանրային տարածք է և պետք է ծառայի շենքի բոլոր բնակիչներին, զավթվել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի ընտանիքի կողմից։
Այսինքն, տիկին պատգամավորը, որն հաճախ է խոսում օրենքներից, օրինականությունից, որը չի խուսափում իր խոսույթում օգտագործել մերժելի բառապաշար, և, ըստ ամենայնի, կուսակցական պատվերով թիրախավորում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ վերջիններիս այլախոհության, քաղաքական դիրքորոշման համար, ապօրինության հեղինակ է։ ՀՀ օրենսդիր մարմնում աշխատող այս տիկինը, որի ամուսինն իր օգնականն էր, օրենքը պահպանելու, երկրի վարչապետի՝ իր անմիջական ղեկավարի, հրահանգները չկատարող պատգամավոր է։ Ըստ բնակիչներից ստացված տեղեկությունների, ապօրինի զավթված տարածքը ծառայեցվում է որպես ննջասենյակ՝ Էմմա Պալյանի և նրա ամուսնու ընտանիքի անդամների համար։ Փաստացի, պատգամավորը խլել է Գյումրու Պարույր Սևակի 13 շենքի հանրային տարածքը։
Փաստի վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժինը կազմել է արձանագրություն առ այն, որ Ալբերտ Մարտիրոսյանի կողմից կատարվել է վարչական իրավախախտում։ Այս մասին մանրամասնում է Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Վարդանյանը։ Պաշտոնյան նշեց, որ շենքի մուտքը 15-օրյա ժամկետում ինքնակամ չբացելու և նախկին վիճակը չվերականգնելու դեպքում՝ քաղաքապետարանը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում»,– նշված է հաղորդագրության մեջ։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ