Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Հայաստանում վերջին տարիներին զույգերի՝ երեխաներ ունենալու ցանկությունը գնալով նվազում է

Սեպտեմբերի 26-ին նշվում է հակաբեղմնավորման միջոցների մասին իրազեկման միջազգային օրը:

Այս օրվան նվիրված միջոցառումների հիմնական նպատակն է նվազեցնել չպլանավորված հղությունների, հղիությունների արհեստական ընդհատումների, նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թիվը (աշխարհում տարեկան 1 միլիոնից ավելի դեպք` ամեն օր): Այսօր 15-25 տարեկան երիտասարդների շրջանում հակաբեղմնավորման վերաբերյալ գիտելիքների մեծ պահանջարկ կա: Կարևոր է նրանց անհրաժեշտ տեղեկատվություն տալ հենց այս տարիքում, քանի որ սեռական ու վերարտադրողական վարքագիծը կարող է հետք թողնել հետագա ողջ կյանքի վրա: Հայաստանում այս խնդիրը նունպես շատ արդիական է, քանի որ սեռական կյանքով ապրող զույգերից շատերը չգիտեն հակաբեղմնավորիչների բոլոր հասանելի մեթոդների մասին, իսկ հղիությունների արհեստական ընդհատումների թիվը մեր երկրում շատ բարձր է մնում: Միևնույն ժամանակ հակաբեղմնավորիչների թեման, որպես այդպիսին, շատերի համար ամոթալի է համարվում, և այն խուսափում են քննարկել թե զուգընկերոջ, թե մասնագետների հետ:

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնի հաղորդմամբ, ամբողջ աշխարհում վերարտադրողական տարիքի բոլոր կանանց և նրանց զուգընկերների մոտավորապես կեսն օգտագործում է հակաբեղմնավորման մեթոդներ, 1970թ.-ի` մեկ երրորդի համեմատ: The Lancet ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, օգտագործվող հակաբեղմնավորման մեթոդները տարբերվում են ըստ երկրների և տարածաշրջանների: Սա հատկապես տեսանելի է Հարավային Ասիայի այն տարածաշրջաններում, որտեղ կանանց ամլացումը (ստերիլացում) նախընտրելի հակաբեղմնավորման մեթոդ է, զարգացող Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ նախապատվությունը տրվում է ներարգանդային միջոցներին (ՆԱՄ), և ենթասահարյան Աֆրիկայում, որտեղ միջազգային օգնության կազմակերպությունները ներդրել են իմպլանտների կամ ներարկումների օգտագործումը: Մինչ տղամարդկանց ստերիլացումը նույնքան արդյունավետ է, որքան երկարատև ազդեցության հակաբեղմնավորման մեթոդը, դրա համաշխարհային տարածվածությունը կազմում է 2.8%՝ կանանց ստերիլացման 26.6%-ի համեմատ:

Երկարատև գործող մեթոդները, ինչպիսիք են ներարգանդային պարույրները, ներարկումները, իմպլանտները և կանանց ամլացումը, ըստ վիճակագրության, բնորոշ են ավելի շատ ամուսնացած զույգերի կամ զուգընկերների, ովքեր օգտագործում են հակաբեղմնավորիչ միջոցներ հղիությունը կանխելու համար, ի տարբերություն համեմատաբար երիտասարդ կամ չամուսնացած մարդկանց, ովքեր ավելի հաճախ ընտրում են կարճաժամկետ մեթոդներ, ինչպիսիք են հաբերը կամ պահպանակները:

Հակաբեղմնավորման համաշխարհային օրվա նախաձեռնողները որդեգրել են այն սկզբունքը, որ յուրաքանչյուր հղիություն պետք է ցանկալի լինի, ու իրենց ուժերն ուղղում են, որ առավելագույնս բարձացնեն բնակչության տեղեկացվածությունը հակաբեղմնավորման միջոցների ու մեթոդների մասին, մարդկանց հնարավորություն տան կայացնել ինքնուրույն ու գիտակից որոշումներ՝ սեռական ու վերարտադրողական առողջության հարցերի վերաբերյալ, խուսափել անցանկալի հղիություններից:

Հայաստանում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին զույգերի՝ երեխաներ ունենալու ցանկությունը գնալով նվազում է, մինչդեռ չի աճում նրանց իրազեկվածության աստիճանը՝ ժամանակակից հակաբեղմնավորման միջոցների վերաբերյալ։

«ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` 2023թ.-ին կանանց շրջանում հակաբեղմնավորիչների օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալն է. 2023թ.-ի տվյալներով տարեվերջին ներագանդային պարույր ունեցել են 4389 կին, որը 1000 ֆերտիլ տարիքի կնոջ հաշվով կազմում է 6.3: Նշենք, որ տվյալ ցուցանիշը 2000թ.-ին կազմելէ 15.4, 2005թ.-ին 8.3, 2010թ.-ին 6.5, 2015թ.ին` 8.5, 2020թ.-ին` 8.2: Ցուցանիշներից կարող ենք վստահաբար ենթադրել, որ հակաբեղմնավորման այս մեթոդի կիրառումը ակնհայտորեն նվազել է, որը կարող է ինչպես ծնելիության բարձրացման համար դրական առաջընթաց հանդիսանալ, այնպես էլ մեթոդի կիրառման փոխարինում այլ միջոցներով, կամ այն օգտագործելուց խուսափելու պատճառ:

Նույն աղբյուրի համաձայն 2023թ.-ին կանանց թիվը Հայաստանում, ովքեր օգտվել են հորմոնալ հակաբեղմնավորիչներից` որպես հակաբեղմնավորման միջոց, կազմել է 1938 կամ 2.8` 1000 ֆերտիլ տարիքի կնոջ հաշվով: Հատկանշական է, որ նույն ցուցանիշը 2000թ.-ին կազմել է 34.7, 2005թ.-ին` 4.1, 2015թ.-ին 4.7, 2020թ.-ին` 6.6: Այստեղ նույնպես դիտվում է նվազման միտում շուրջ 12.4 անգամ` 2000 թվականի համեմատ և մոտ 2.4 անգամ 2020թ.-ի համեմատ:

Ցավոք, այս նույն ժամանակահատվածում ` 2023թ.-ին, ՀՀ-ում գրանցվել է հղիության ընդհատման 10.666 դեպք, որից 8921-ը առանց վակուում ասպիրացիայի և դեղորայքային ընդհատման միջոցների: Հղիության ընդհատումներից 1739-ը եղել են ինքնաբեր (սպոնտան), 5603-ը արհեստական-թույլատրված, 1579-ը արհեստական-բժշկական ցուցումով: 1543 ընդհատում կատարվել է դեղորայքի միջոցով, 202-ը վակուում ասպիրացիայի մեթոդով:

Ելնելով վերոնշյալ վիճակագրությունից` կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը` հղիության արհեստական ընդհատումն է, այլ ոչ թե հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը»,- նշում են կենտրոնից:

Արևմտյան Եվրոպան այն տարածաշրջանն է, որտեղ ամենաշատն են կողմ կարճաժամկետ հակաբեղմնավորման մեթոդներին: Պատկերն ավելի խառն է Լատինական Ամերիկայի երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որտեղ տարածված են ինչպես երկարատև, այնպես էլ կարճատև ազդեցության մեթոդները: Մինչդեռ Ամերիկայի երկրները նախընտրում են կանանց ստերիլիզացիան, այլ երկարատև ազդեցության մեթոդներն ավելի տարածված են վերջին երկու տարածաշրջաններում, որոնք նաև ունեն ավելի քիչ անվտանգ, ավանդական հակաբեղմնավորման մեթոդների ամենաբարձր մասնաբաժինը, ներառյալ կրծքով կերակրումը, ընդհատված սեռական ակտի և օրացույցային մեթոդները:

Չնայած Լատինական Ամերիկայի երկրներն ավելի հաճախ են դիմում կանանց ստերիլացմանը, վերջին երկու տարածաշրջաններում` Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ավելի տարածված են երկարատև գործող այլ մեթոդներ, որոնք բնութագրվում են նվազ անվտանգությամբ, հուսալիությամբ և ավանդական հակաբեղմնավորման մեթոդների ամենամեծ համամասնությամբ, մասնավորապես` լակտացիոն ամենորեայի մեթոդը, ընդհատված սեռական հարաբերությունը և օրացուցային` պտղաբերության օրերի հաշվարկման մեթոդը:

15-ից 49 տարեկան կանանց շրջանում ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործող ամենաբարձր տոկոս ունեցող երկրներն են Ֆինլանդիան (74%), Կանադան (71%), Չինաստանը (69%), Կուբան (68%) և Շվեյցարիան (68%): Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման ամենացածր մակարդակ ունեցող երկրներն են Էրիթրեան, Մավրիտանիան, Չադը, Ալբանիան, Հարավային Սուդանը և Սոմալին, որոնցից յուրաքանչյուրում վերարտադրողական տարիքի կանանց 10%-ից պակասն է օգտագործում հակաբեղմնավորիչներ:

Աշխարհում կա 71 երկիր և տարածաշրջան, որտեղ հակաբեղմնավորիչ հաբերը, ներարգանդային միջոցները, պահպանակները կամ նմանատիպ հակաբեղմնավորիչ միջոցներն օգտագործում է վերարտադրողական տարիքի կանանց միայն մեկ երրորդը (կամ նույնիսկ ավելի քիչ)՝ ընտանիքի պլանավորման կամ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանվելու համար: Սրանք հիմնականում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներն են: Օրինակ՝ Աֆղանստանում հինգ կանանցից միայն մեկն է օգտագործում հակաբեղմնավորիչ միջոցներ: Նիգերիայում, որն աշխարհի տասը ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է, այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 14%: Հակաբեղմնավորիչների բացակայությունը նշանակում է, որ կանայք ընտրության ազատություն չունեն իրենց կյանքի կարևոր ոլորտներում, բայց դա նաև առողջության համար է վտանգ ներկայացնում` նախկինում գոյություն ունեցող հիվանդությունների, հղիության ընթացքում բժշկական օգնության բացակայության կամ անապահով հղիության ընդհատում անելու դեպքում: Հղիությունից բացի, պահպանակի չօգտագործումը երկու սեռերին էլ ենթարկում է վտանգավոր և մահացու հիվանդությունների առաջացման ռիսկի։

2023 թվականի դրությամբ Միացյալ Նահանգներում 10-ը կանանցից մոտավորապես 6-ը (61%) օգտագործում են հակաբեղմնավորման ինչ-որ ձև, ինչը փոքր-ինչ ցածր է այնպիսի երկրների միջինից, ինչպիսիք են Նիդեռլանդները (63%), Իռլանդիան (65%), Նոր Զելանդիան (65%) և Բրազիլիան (67%):

Հակաբեղմնավորիչ հաբերի վաճառքի սահմանափակումների համաշխարհային քարտեզի համաձայն` զարգացած երկրները սովորաբար պահանջում են դեղատոմս, մինչդեռ դեղամիջոցը՝ ոչ պաշտոնապես կամ պաշտոնապես, գրեթե ամենուրեք հասանելի է առանց դեղատոմսի։

Ընտանիքի պլանավորման արդյունավետությունը կախված է հակաբեղմնավորման մեթոդների իմացությունից և այդ մեթոդների մատչելիությունից` բավարարելու համար տարբեր պահանջներով հնարավոր սպառողների լայն շրջանակ: Մեթոդների մատչելիությունը, իր հերթին, կախված է ծառայություն մատուցողների որակական, քանակական հատկանիշներից, հակաբեղմնավորիչ միջոցների, ինչպես նաև ֆինանսական և տեխնիկական միջոցների առկայությունից: