««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ոչ միայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին են ուզում գահընկեց անել, այլեւ ուզում են փակել եկեղեցու քարոզչական միակ հեռուստաալիքը՝ «Շողակաթ»-ը:
Հիշեցնենք, որ դեռ նախանցած տարի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի կողմից առաջարկ եղավ դադարեցնել «Շողակաթ» հոգեւոր-մշակութային ալիքի ֆինանսավորումը եւ տվյալ գումարը հատկացնել «Հանրային հեռուստաընկերությանը»։ Իշխանական պատգամավորները ողջունեցին առաջարկը։ ՔՊ-ական մյուս պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ առաջարկեց մրցութային կարգով ապահովել ֆինանսի տրամադրումը։
Պատգամավորի համոզմամբ՝ «Շողակաթ»-ն ուղղակի «վերցրել եւ տրամադրել են կրոնական կառույցի, որն ամենեւին ամբողջ քաղաքացիներին չի ներկայացնում»։ Ղազարյանը նշել էր՝ պետք է ամբողջովին մշակութային ալիք ունենալ։
Թագուհի Ղազարյանին անհանգստացրել էր նաեւ այն, որ հեռուստաընկերությունն անդրադարձել էր «Սրբազան պայքար»-ին, սակայն «Շողակաթ»-ի անդրադարձը եղել է միայն եկեղեցական կյանքի տրամաբանությամբ, եւ հեռուստաալիքը դադարել էր լուսաբանել պայքարը, երբ սառեցվեց Բագրատ Սրբազանի հոգեւոր ծառայությունը։
«Ժողովուրդ» օրաթերթին Թագուհի Ղազարյանը հայտնեց, որ քննարկումներ են ընթանում այս պահին, սակայն թե ինչ փուլում են այդ քննարկումները եւ ինչ են առաջարկում «Շողակաթ»-ի փոխարեն, ինչ նախագիծ են ունենալու՝ մանրամասներ չհայտնեց։
ՔՊ-ական պատգամավորը միայն տեղեկացրեց, որ մոտակա ժամանակներս որոշում կկայացնեն «Շողակաթ» հեռուստաընկերության վերաբերյալ եւ հանդես կգան հրապարակային հայտարարությամբ։ Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, որ հենց Թագուհի Ղազարյանն է նախաձեռնել օրինագիծ՝ հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ