Կադաստրի պետին կհրավիրեն քննչական
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանին քննչական կոմիտեն պատրաստվում է ծանուցում ուղարկել՝ հրավիրելով հարցաքննության։
Նրան վկայի կարգավիճակով կհարցաքննեն Վերոնիկա Մելիքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Վերոնիկա Մելիքյանը հայտնել էր, որ Սուրեն Թովմասյանի մտերիմները առեւանգել են իր ամուսնուն, տարել ու դաժանաբար ծեծել։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանը եւս պատրաստվում է քննչական կոմիտեում հարցաքննվելու ժամանակ հաղորդում ներկայացնել տուժող, ծեծված Արթուրի դեմ, որը հայհոյախառն հաղորդագրություն էր ուղարկել իրեն։
Ստացվում է, որ Կոմիտեում նոր քրեական գործ է հարուցվելու՝ այս անգամ ծեծվածի նկատծամբ:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) եւ 191-րդ հովածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առեւանգելը): Կատարվում է նախաքննություն։
Ըստ քաղաքացի Վերոնիկա Մելիքյանի՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատվիրել է ծեծի ենթարկել իր ամուսնուն, որը գնացել էր իր կնոջը (Վերոնիկա Մելիքյանին) աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:
Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանը Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պնդեց, որ ինքը որեւէ մեկին չի պատվիրել մարդ ծեծել ու իրեն նման բան թույլ չէր տա»։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ