Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկա Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Բժիշկները պայքարում են 1-ամյա երեխայի կյանքի համար․ «Արաբկիր» ԲԿ Ռուսաստանում կտրուկ աճել են բջջային կապի և ինտերնետի խափանումները Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկան Հանրային ոլորտն այն ռելսերն է, որով ընթանում է «հանրային կյանքի գնացքը ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լարիջանիին Ոստիկաններն ավելի քան 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն Հայաստանում Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է Վրաստանի Իլիա II-ի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է Անհրաժեշտ է բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումը

Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկաՍթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԲժիշկները պայքարում են 1-ամյա երեխայի կյանքի համար․ «Արաբկիր» ԲԿՌուսաստանում կտրուկ աճել են բջջային կապի և ինտերնետի խափանումներըԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկանՀանրային ոլորտն այն ռելսերն է, որով ընթանում է «հանրային կյանքի գնացքըՑԱՀԱԼ-ը հարվածել է ԼարիջանիինՈստիկաններն ավելի քան 12 կգ թմրամիջոց են հայտնաբերելԼոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն ՀայաստանումԱյլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն էՎրաստանի Իլիա II-ի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում էԱնհրաժեշտ է բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումըԹեոդոսիայում փլուզվել է Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետներ հայկական եկեղեցինՀանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ ենԹշնամիների հետ համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի. Մոհսենի-ԷջեիՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների․ կան կալանավորվածներ«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին 2022-2023-ին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿվավերացվի «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիանԵրևանում կբացվի ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնԱրևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը ԼիբանանումԱնհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահԻսրայելի նախագահը տարածաշրջանի համար շրջադարձային է համարում Իրանի դեմ պատերազմըԻտալական ընկերությունների հետ քննարկվել է «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրըՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստԱրաղչին հերքել է Ուիթքոֆֆի հետ շփումներըՄոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily TelegraphՀՀ ԱԳ նախարարը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի ՕմանումՊլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելըԱպրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոններըՀորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես». Իրանի խորհրդարանի խոսնակԲաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածներիՄեկնարկել է Հանրային ոլորտի նորարարության համաժողովըԴատախազությունը հայտարարում է մրցույթԻրանին «ոչնչացնելուց» հետո Մեծ Բրիտանիայի օգնությունն այլևս անհրաժեշտ չէ. ԹրամփԻրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջԳարնանային տաք եղանակը պահպանվելու է մի քանի օր. ՍուրենյանՔննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ միջազգային փորձի կիրառման հնարավորություններըԲնակարանային գողության փորձը կանխվեց (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացունՊատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրերՎթարային ջրանջատում Քասախ գյուղումՀայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Թրամփը քննադատել է արևմտյան դաշնակիցներինԵթե ուզում եք իմանալ ճշմարտությունը՝ շատ թուլացած երկիր է. Թրամփը Կուբայի վերաբերյալՀամաներում չի լինի, բայց խնդիր է դրված զարգացնելու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը․ վարչապետՀրթիռային արկերի բեկորներից մեկը ընկել է Տիրոջ գերեզմանի տաճարի մոտՍթիվ Ուիթքոֆը եւ Աբաս Արաղչին վերջին օրերին վերսկսել են ուղիղ շփումներըՊակիստանը հարվածել է Քաբուլին
Մամուլ

Ինչպե՞ս է ստացվում, որ բռնապետությունը տարածաշրջանային օրակարգ է փորձում թելադրել

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական մի շարք առաջատար երկրներ, որոնք սովորաբար հանդես են գալիս մարդու իրավունքների, ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքների պաշտպանության առաջամարտիկի դիրքերում, իսկ ավելի ստույգ իրենց ներկայացնում են որպես այդպիսին, հատկապես վերջին տարիներին հստակ աչք են փակում Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող խախտումների առաջ։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի վերջերս կատարած այցը Բաքու, որի ընթացքում նա բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ այդ երկրի ղեկավարության հետ, ևս մեկ անգամ բացահայտեց այն երկակի ստանդարտները, որոնցով առաջնորդվում է եվրոպական համայնքը։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի այս այցն առավել մտահոգիչ է դառնում այն համատեքստում, որ Ադրբեջանի ռեժիմը շարունակաբար ճնշում է ներքին ընդդիմությանը, խլացնում է մամուլի ձայնը, խախտում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, իսկ իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ռազմական շանտաժի, ագրեսիայի ու էթնիկ զտումների գործելակերպով։ Փաստացի ԵՄ-ում շարունակում են «վստահելի» գործընկեր համարել բռնապետ Ալիևին՝ դրանով կանաչ լույս վառելով, որ նա նոր հանցագործություններ ձեռնարկի, այդ թվում՝ պատերազմական, ու մնա անպատիժ։ Չէ՞ որ առաջին անգամ չէ, որ Եվրոպան ցույց է տալիս, որ իր համար ադրբեջանական նավթն ու գազը հաճախ ավելի գերակա են, քան մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և համամարդկային արժեքները։

ԱՄՆ-ի վարքագիծը ևս հարցեր է առաջացնում։ Վաշինգտոնում թերևս քաջ գիտակցում են Ալիևի ռեժիմի ավտորիտար բնույթը ու սանձարձակ գործողությունների անթույլատրելիությունը՝ հատկապես Արցախի հետ կապված միջազգային հանցագործությունների մասով, քաղաքական բանտարկյալների հարցը, խոսքի ազատության բացակայությունը, սակայն շարունակում են չտեսնելու տալ դրանք։ Դրա վերջին վկայությունն այն է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆն այցելում է Բաքու։ Այնինչ այդ երկիրը պետք է արդեն տևական ժամանակ պատժամիջոցների տակ գտնվեր։ Թերևս Վաշինգտոնում ելնում են այն կանխադրույթից, որ Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես հնարավոր հակաիրանական և հակառուսական հարթակ՝ աշխարհաքաղաքական շահերի առումով կարևոր դիրք զբաղեցնելով Հարավային Կովկասում։ Սակայն նման կարճատես քաղաքականությունը հղի է ծանր հետևանքներով՝ օրինակ դառնալով մյուս բռապետական ռեժիմների գործունեության համար։

Ադրբեջանի սանձարձակությունը հասել է այն աստիճանի, որ Բաքուն անգամ Անկարայի հետ հարաբերություններում է իրեն թույլ տալիս որոշակի հարցերում թելադրողի դերում հանդես գալ։ Պաշտոնական Բաքուն Անկարայից պահանջում է չբացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Երևանը չի կատարել Բաքվի բոլոր նախապայմանները։

Իրանի համար ևս Ադրբեջանի ներկայիս վարքագիծը լրջագույն սպառնալիք է ներկայացնում։ Բաքուն իր տարածքը փորձում է վերածել հնարավոր հարվածային բազայի՝ Իրանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ այլ ուժերի կողմից ռազմական գործողություններ նախաձեռնելու համատեքստում։ Ճիշտ է՝ Իրանը բարձրաձայնում է տարբեր մակարդակներում, որ թույլ չի տա արտաքին ուժերի միջամտությունը Կովկասում, սակայն գործանական քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմականացված քաղաքականությունը, Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ ռազմական ներուժի ակտիվացումը հստակ ազդակ են, որ Թեհրանը բարձրացնի իր զգոնությունը և չթողնի, որ Հարավային Կովկասում իր ազդեցությունը հասցվի նվազագույնի։

Իսկ հայկական կողմի խնդիրն է աշխատել բոլոր տարածաշրջանային դերակատարների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Հարավային Կովկասում խախտված բալանսը վերականգնվի։ Բայց իշխանությունների կողմից հետևողական դիվանագիտական աշխատանքի բացակայությունը, սեփական շահերն առաջ մղելու անկարողությունը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ոչ բավարար աշխատանքը հանգեցրել են նրան, որ Հայաստանը ռեգիոնալ գործընթացներում դարձել է ընդամենը պասիվ դերակատար։

Մի՞թե կարող ենք ակնկալիքներ ունենալ, որ տարածաշրջանային մյուս դերակատարները կամ միջազգային հանրությունը պիտի պաշտպան կանգնեն մեզ, երբ մենք ինքներս դեռ պատրաստ չենք պայքարելու մեր շահերի համար։ Եվ, իսկապես, սեփական բանակի ամրապնդման, դիվանագիտության արմատական վերաիմաստավորման, ռեգիոնալ խաղացողների շահերի խորքային ընկալման պակասն այսօր լրջագույն սպառնալիք է հայոց պետականության համար։