Թուրքիան հերքել է 6 օդանավ զենք Պակիստան ուղարկելու մասին լուրը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե Անկարան Պակիստան է ուղարկել զենք-զինամթերքով բեռնված 6 ինքնաթիռ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Նախարարության հայտարարության համաձայն՝ Թուրքիայից մեկնած միայն մեկ բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարել Պակիստանում, այն էլ՝ վառելիքի լիցքավորման նպատակով, որից հետո շարունակել է իր թռիչքը սահմանված երթուղով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում, սակայն երկու երկրների պաշտոնական աղբյուրները դրանց մեծ մասը հերքում են:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ