Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին քաղաքականության գերատեսչության բարեփոխման նախնական ծրագրեր պարունակող փաստաթուղթը։
Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին ներկայացված փաստաթուղթը դրույթներ է պարունակում Պետդեպարտամենտի 132 բյուրոների, գերատեսչությունների և ծրագրերի առաջիկա վերացման մասին. կկրճատվի 732 հաստիք, շատերը կտեղափոխվեն այլ գերատեսչություններ կամ կվերակազմավորվեն։
Մասնավորապես, ինչպես պարզաբանում է The Washington Post-ը, վերացվելու է քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը։
Բացի այդ, պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև «հակամարտությունների և կայունացման գործողությունների» հետաքննության մեջ ներգրավված ծառայությունները կդադարեցնեն գործունեությունը։
Հրատարակությունը նշում է, որ Պետդեպարտամենտի բարեփոխումը, դատելով փաստաթղթում շարադրված ծրագրերից, «ոչ այնքան արմատական» կլինի, որքան սպասվում էր։
Մասնավորապես, ներկայումս չի խոսվում աֆրիկյան մայրցամաքում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների գործունեությունը սահմանափակելու և ԱԳՆ մասնագիտացված բաժինը Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակով փոխարինելու մասին։


















































ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
ԱՄՆ-ը Էկվադորի հետ համատեղ գործողություն է սկսել ահաբեկչական կազմակերպությունների դեմ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա