Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում
Արամյանց բժշկական կենտրոնի Օրթոպեդիայի ու Վնասվածքաբանության բաժանմունքում սկսել են իրականացնել բացառիկ վիրահատություններ հիշողություն ունեցող հատուկ մետաղի կիրառմամբ: Մետաղի օգտագործումն առավել արդյունավետ է դարձնում կոտրվածքների բուժումն ու պացիենտի արագ ապաքինումը:
Արամյանց Բժշկական կենտրոնի փոխտնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ Միքայել Բուռնուչյանի խոսքով՝ սառեցնելով 0-5 աստիճան՝ այս մետաղը հնարավոր է ծալել ու կիրառել ցանկացած դիրքով՝ կախված կոտրվածքի տեղակայումից: Հետո այն մարմնի ջերմության ազդեցությամբ 37-40 աստիճանում կվերադառնա իր նախնական դիրքին՝ ապահովելով ոսկրաբեկորների կոպրեսիան: Մետաղն իր արդյունավետությամբ կարող է փոխարինել նմանատիպ վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղալարին և պտուտակին: Այն իր մեջ պարունակում է ուժ, որն էլ հենց ոսկրաբեկորները պահում է մշտական կոմպրեսիայի վիճակում. արդյունքում ոսկրացման ընթացքն ավելի է արագ է տեղի ունենում: Այն որոշ դեպքում կարելի է կիրառել անգամ Իլիզարովի ծանր ու խոշոր ապարատի փոխարեն՝ազատելով պացիենտին լուրջ անհարմարությունից: Նման փորձ բժիշկ Բուռնուչյանն արդեն կատարել է հինգ ամիս առաջ` նախաբազկի զույգ ոսկրերի կեղծ հոդի վիրահատության ժամանակ օգտագործելով այս մետաղը:

Վիրահատությունից հետո պացիենտն իրեն շատ լավ է զգում, իսկ այսօր արդեն կա հստակ արդյունք.մեկ ոսկորը ամբողջովին վերականգնվել է, իսկ մի ոսկորն էլ ամրանալու փուլում է:
Ընդ որում, մետաղը տեղադրելու համար պետք է ընդամենը քիչ ինվազիվ և փոքր միջամտություն կատարել: Մետաղը առաձգական է և ամուր, այն նիկելի և տիտանի խառնուրդ է, ունի տարբեր չափսեր ու ձևեր, որոնք կիրառվում են ըստ դեպքի ու ցուցումի:
Բժիշկ Բուռնուչյանի խոսքով՝ արդեն 8 պացիենտ այս մետաղի օգտագործմամբ վիրահատությունների են ենթարկվել և գոհ հեռացել:
Հիշողություն ունեցող մետաղը կիրառվում է և´ թարմ կոտրվածքների, և´ կեղծ հոդերի, և´ ոչ ճիշտ սերտաճած կոտրվածքների, և´ չսերտաճող կոտրվածքների ժամանակ:
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Նեթանյահուն վստահ չէ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններից հետո իրանցիներն իշխանափոխություն կանեն