«Լարված մթնոլորտում են անցել ԱԺ դռնփակ լսումները. ծնողները բղավել են, օթյակ են բարձրացել բուժկետի աշխատակիցները:
Երեկ ՀՀ Ազգային ժողովում ոխերիմ կուսակցականները` Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը, հրավիրել էին անհետ կորած զինվորների ծնողներին եւ իրավահաջորդներին` հանդիպելու ուժային կառույցների ղեկավարների հետ, որոնք պետք է պատասխանեին նրանց հետաքրքրող հարցերին:
Այդ պահանջով ամանորից առաջ ծնողները փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտան:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, սակայն, ստորացուցիչ պայմաններ է ապահովել տուժած ծնողների համար:Մոտ 200 հոգանոց ԱԺ մեծ դահլիճում թույլ չեն տվել՝ բոլոր ծնողները նստեն:
Նրանցից մի քանի հոգի նստել են դահլիճում, իսկ մի մասին բարձրացրել են վերև` ապակիներով մեկուսացված լրագրողների օթյակ: ՔՊ-ն ակնհայտորեն վախ է ունեցել ծնողներից ու հարազատներից:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները պատմում են, որ դռնփակ նիստը բավականին լարված է անցել ու, կարելի է ասել, տապալվել է, քանի որ ՀՀ Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արթուր Պողոսյանը, որը պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 28-ին, չի կարողացել առարկայական պատասխաններ տալ ծնողներին:
Տեղեկացանք, որ ծնողները կոնկրետ հարց են տվել՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից Արգիշտի Քյարամյանի կողմից արված հետևյալ հայտարարության վերաբերյալ. «Մենք դեռևս շատ վաղուց որոշել էինք, որպեսզի անհատական քննություն անցկացնենք յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ, և մենք իրականացրել ենք այդ քննությունը։
Այսօր յուրաքանչյուր անհետ կորածի հետագծելիություն և քարտեզի վրա առանձին՝ և՛ ցուցմունքներով, և՛ մնացած ապացույցներով, հիմնավորված ունենք։ Ամեն մեկի վերաբերյալ ունենք առանձին կազմված տեղեկանքներ»:
Ծնողները պահանջել են իրենց տրամադրել որդիների մասին անհատական տեղեկություններ, սակայն Արթուր Պողոսյանը չի կարողացել տալ դրանք: Հրավիրել է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության պետին` Հովհաննես Վարդանյանին, ով եղել է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարը:
Սակայն Վարդանյանը, թեեւ Ազգային ժողովում է եղել, բայց հրաժարվել է խոսելուց, ինչն էլ վրդովվեցրել է ծնողներին:
Ալեն Սիմոնյանը բղավել է՝ եթե ֆորմատը ձեռք չի տալիս, կարող եք դուրս գալ, ծնողներն էլ նրա վրա են բղավել: Անդրանիկ Քոչարյանն է միջամտել, բղավել են նաեւ նրա վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ պաշտոնյաների հետ բախման արդյունքում ծնողների մի մասը նույնիսկ ֆիզիկապես վատ է զգացել, ԱԺ բուժկետի աշխատակիցները ստիպված են եղել բարձրանալ վերև` չափելու նրանց արյան ճնշումը, դեղեր տալու ծնողներին:
Ի վերջո պայմանավորվել են, որ մեկ ամիս անց պետք է կրկին հանդիպել:Հավելենք, որ ծնողները դժգոհել են նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, որը իրավաբանական բարդ ձեւակերպումներով է խոսել, ինչը անհասկանալի է եղել ներկաների համար»:4m


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ