Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

ՊՆ-ին առնչվող քրեական վարույթներ կան

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում մի շարք քրեական գործեր են քննվում ՊՆ-ին առնչվող։ Դրանցից մեկը վերաբերում է 10 ձնագնացների ձեռքբերմանը։ Բանն այն է, որ ՊՆ-ն եվրոպական արտադրության ձնագնացներ է գնել շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ գնով։ Նույն ձնագնացներից, բայց անհամեմատ ավելի ցածր գնով և փոքր քանակությամբ՝ ընդամենը 2 հատ, ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ձնագնացների ձեռքբերման հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել։ Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին, որը համակարգում է մատակարարումների ոլորտը,  հարցրեցինք ձնագնացների մասին, քանի որ սա ամենակարճ ճանապարհն էր տեղեկությունները ճշտելու։ Սակայն նա շնորհավորեց մեր բանակի տոնը և հորդորեց իրեն նամակ գրել, խոստանալով, որ կպատասխանի բոլոր հարցերին, եթե դրանք գաղտնիք չեն պարունակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մեր աղբյուրը հաստատեց՝ այո, նման վարույթ կա, բայց այն հարուցվել է ոչ թե վերջերս, այլ 2024 թվականին։ 

Վարույթներից երկրորդն առնչվում է Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացում տեղի գտած թերացումներին։ Այս գործով 7 մեղադրյալ կա, որոնց մեծ մասը կալանքի տակ են։ Պարզվում է, մեծ չարաշահումներ են եղել` կապված բետոնապատման աշխատանքների հետ։ Շրջանառվում է ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանի անունը, որը սերտորեն աշխատել է կապիտալ շինարարության վարչության նախկին  պետի՝ Վահագն Ստեփանյանի հետ։ Ստեփանյանը համակարգում նախարար Պապիկյանի մարդկանցից էր համարվում, վերջերս ազատվել է աշխատանքից։ 

Մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան այս գործից։ Պարզվում է, Ջերմուկի  հատվածում մի մասնավոր շինարարական կազմակերպություն, որի անունը ճշտվում է, բանակի պատվերով ճանապարհ է սարքել, և ԳՇ պետի տեղակալ Գրիգորյանը պահանջել է N զորամասի հրամանատարությունից թղթեր ստորագրել և ընդունել շինարարությունը։ Թիկունքի պետն ու նրա տեղակալը հրաժարվել են ընդունել շինարարների աշխատանքը, ասելով, որ այդ ճանապարհը խայտառակություն է և կատարված աշխատանքը չի համապատասխանում այն գումարներին, որոնք դրա դիմաց վճարվել են։ Բնականաբար, սա դուր չի եկել բանակի ղեկավարությանը։ Թիկունքի պետն անմիջապես անցանկալիների դասն է անցել, իսկ նրա տեղակալին ազատել են աշխատանքից, պատճառաբանելով, թե լրացել է նրա պայմանագրի ժամկետը։ Ավելի ուշ պարզեցինք, որ ազատվածը Գրենիկ Պապոյանն է։ 

Այսինքն, շինարարներն ու մատակարարները պաշտպանության նախարար Պապիկյանի համար ավելի են արժեւորվում, քան զինվորականները, և նրանց խաթրին կպչելը հղի է ծանր հետևանքներով։ 

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նմանատիպ միջադեպ եղել է նաև Երկրորդ բանակային կորպուսի հատվածում։ Երկրորդ բանակայինի հրամանատար Գարեգին Պողոսյանը եւս հրաժարվել է անօրակ շինարարություն ընդունել, սակայն միջադեպը հետագայում հարթվել է։ Տեղեկություն ունենք նաև, որ անորակ շինարարության մասին լուրերը հասել են Փաշինյանին և առնվազն երկու կառույց՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱԱԾ-ն այժմ «նստած են ՊՆ-ի վրա»` ինտենսիվ ստուգումներ են իրականացվում, սակայն մեծ խախտումներ չեն գտնում, քանի որ թե մատակարարները, թե պատիրատուն շատ «գրագետ» են աշխատել»;