Հայտարարությունում ասվում է. «Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին վերաբերող հարցերով խորհրդատվությունների համար այսուհետև պետք է անմիջականորեն դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Կանխելով հնարավոր հարցերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության հնչեցրած հիմնական հիմնավորումները․
- Էրազմուս+ նախագծերը հիմնականում նպաստել են միայն եվրոպական համալսարաններ իրականացվող գործուղումներին ու կրել առավելապես զբոսաշրջության բնույթ։
- Նախագծերը չեն հանգեցրել որևէ նկատելի ազդեցության Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա:
- Նախագծերի թեմատիկան հիմնականում չի արտացոլում Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները։
Իրականում, ինչպես ձեզ՝ մեր բազմաթիվ գործընկերներին, հայտնի է, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի հիմնական առաքելությունը Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվության տարածումն է թիրախային խմբերի շրջանում, նրանց խորհրդատվության և աջակցության տրամադրումը, և նախարարության նշված հիմնավորումները կարող են վերաբերել տարբեր դերակատարների (այդ թվում բազմաթիվ նախագծերի մասնակից բուն նախարարությանը), բայց ոչ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակին. մենք չունենք լիազորություն՝ իրականացնելու նախագծերի գնահատում, ընտրություն և/կամ մոնիթորինգ։
Հակիրճ ամփոփելով մեր գրասենյակի գործունեության վերջին փուլը՝ կարևոր ենք համարում առանձնացնել հետևյալ 3 ցուցանիշները․
- Ներկայումս Արևելյան գործընկերության տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը՝ ՄԿՈւ հաստատությունների, և երրորդ տեղը՝ բուհերի կարողությունների զարգացման նախագծերի քանակով (Ուկրաինայից և Վրաստանից հետո): Այս արդյունքները մեր գրասենյակի և կրթական հաստատությունների համատեղ ջանքերի արդյունք են։
- Վերջին երկու տարիներին իրականացված հարցումները ցույց են տալիս, որ Գրասենյակի ծառայություններից օգտվող շահառուների բավարարվածությունը Գրասենյակի գործունեությունից գտնվում է շատ բարձր մակարդակի վրա (9,4 միավոր 10-ից):
- Գրասենյակը ունի բարձր վստահություն Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից։ Այն մշտապես ստացել է «շատ լավ» կամ «լավ» գնահատականներ Գործակալությանը ներկայացված բոլոր ամենամյա և ամփոփիչ հաշվետվությունների, ինչպես նաև բոլոր 4 աուդիտորական եզրակացությունների արդյունքում (վերջինը՝ BDO London, 2024 թ․ հոկտեմբեր):
Այդ գնահատականները լավագույն ապացույցն են այն բանի, որ մեր գրասենյակը ու մեր գործընկերները էական ներդրում են ունեցել ՀՀ կրթության ոլորտի զարգացման գործում, և մեր գործունեությունն ուղղակիորեն բխել է համաեվրոպական ու ազգային առաջնահերթություններից։
Չնայած ստեղծված իրավիճակին և դրա բոլոր հետևանքներին՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը լիահույս է, որ Էրազմուս+ ծրագիրը կշարունակի գործել Հայաստանում միևնույն կամ ավելի խոշոր մասշտաբներով՝ նպաստելով Հայաստանում կրթության միջազգայնացմանն ու նոր կրթական հնարավորությունների ստեղծմանը։ Հաջողություն ենք մաղթում կրթության միջազգայնացման ոլորտում ակնկալվող փոփոխություններին և հույս ունենք, որ դրանք կնպաստեն համագործակցային, ազատական և միջազգային տեսանելիություն ունեցող կրթական համակարգի ձևավորմանը։
Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին ու շահառուներին՝ տարիներ շարունակ մեզ հետ համագործակցելու և ՀՀ կրթական միջավայրը բարելավելու իրենց ջանքերի համար։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը