Թրամփը կփորձի համաշխարհային խնդիրները լուծել ագրեսիվ մեթոդներով․ IRNA
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը լինելու է «ավելի առճակատման, քան դիվանագիտական»։ Այս կարծիքն է արտահայտված իրանական IRNA լրատվական գործակալության զեկույցում։
Նրա գնահատմամբ՝ «Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետը սկսվեց Իրանի միջուկային գործարքից միակողմանի դուրս գալուց և նշանավորվեց կոշտ հակաիրանական հռետորաբանությամբ և առավելագույն ճնշման քաղաքականությամբ»։
Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում գլոբալ հակամարտությունների կարգավորման մեթոդները քիչ չեն տարբերվելու նախկինում օգտագործածներից, ասվում է հրատարակության մեջ։
Գործակալությունը հիշեցրել է, որ ամերիկացի նոր առաջնորդն իր վարչակազմում առանցքային պաշտոնների համար «ընտրել է կոշտ գծի կողմնակիցներ»։ IRNA-ի հաղորդման համաձայն, «դա մեծացնում է մտավախությունը, որ հանրապետական կառավարության քաղաքականությունն ավելի շատ հակադրական կլինի, քան դիվանագիտական»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը