Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունենալու
- ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է իր համար հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
«Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին հեռախոսազրույց կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երդմնակալության արարողությանը հաջորդող օրերին»,- ասվում է հրատարակության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը մտադիր է Պուտինի հետ քննարկել առաջիկա ամիսներին անձնական հանդիպման հնարավորությունը՝ «Ուկրաինայում պատերազմին վերջ տալու փորձի» նպատակով։
Դեռևս պարզ չէ, թե արդյոք համաձայնեցված է զրույցի կոնկրետ ամսաթիվը, հավելել է CNN-ը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը