Գրենլանդիան չի ցանկանում լինել ԱՄՆ-ի կազմում, բայց պատրաստ է բիզնես գործարքի. նախարար
Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաաջա Նաթանիելսենը ամերիկյան The Washington Post (WP) պարբերականի համար գրած սյունակում նշել է, որ կղզին չէր ցանկանա դառնալ Միացյալ Նահանգների մի մասը, բայց պատրաստ է ԱՄՆ-ի հետ բիզնես գործարքի:
Սյունակի հեղինակն ընդգծել է Գրենլանդիայի տնտեսական ներուժը և ամերիկյան ընկերություններին հրավիրել ավելի սերտ համագործակցության։ Նաթանիելսենը նշել է, որ կղզին ունի 50 օգտակար հանածոներից 39-ը, որոնք ԱՄՆ-ի կողմից սահմանվել են որպես խիստ կարևոր: Կողմերը համագործակցում են այս ոլորտում, իսկ վերջին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականին Դոնալդ Թրամփի օրոք։
«Ներկայումս Գրենլանդիայում հանքարդյունաբերության լիցենզիաների մեծ մասը պատկանում են Կանադայի և Մեծ Բրիտանիայի ընկերություններին: ԱՄՆ-ն ունի միայն մեկը, բայց ես վստահ եմ, որ պատկերը կարող է փոխվել»,- եզրափակել է նախարարը։
Հունվարի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա ԱՄՆ-ի մաս՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Դեռևս 2019-ին, իր առաջին նախագահական ժամկետում, նա նշել էր, որ Միացյալ Նահանգները կարող է գնել Գրենլանդիան, որը Դանիայի կազմում գտնվող տարածք է և ունի ինքնավարության լայն իրավունքներ։ Գրենլանդիայի և Դանիայի իշխանությունները հայտարարել են այս գաղափարի անհեթեթության մասին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա