Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Աշխարհ

ԵԱՏՄ-ից իրական օգուտները Երևանի եվրոպական ճանապարհի առանցքային խնդիրն են․ Մարկեդոնով

«Նոր 2025 թվականի սկզբով Երևանի և Մոսկվայի միջև ի հայտ եկան լրացուցիչ լուրջ տարընթերցումներ։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ կտա երկրին սկսել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Հունվարի 9-ին այս մասին պաշտոնապես հայտարարել է ՀՀ կառավարությունը։ ԵՄ երկրներից շատ մեկնաբաններ արդեն շտապել են Հայաստանի իշխանությունների գործողությունները որակել որպես եվրաինտեգրման և ռուսական ազդեցությունից հեռանալու առաջին քայլ։ Ռուսական մամուլում և առցանց տիրույթում, ընդհակառակը, խոսքեր հնչեցին Երևանի նախաձեռնության մասին՝ որպես Մոսկվայի հետ հարաբերություններում նոր «կարմիր գիծ»։

Ի՞նչ է սպասվում հետո: Հնարավո՞ր է արդյոք խոսել Հայաստանի վերջնական ընտրության մասին՝ հօգուտ Արևմուտքի։ Եվրամիությունը, իհարկե, ամբողջ Արևմուտքը չէ։ Ակտիվորեն քննարկվում է Երևանի եւ Վաշինգտոնի միջև Ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման հեռանկարը։ Հայաստանի իշխանությունները չեն հերքում այս տեղեկությունը, թեև չեն շտապում հաստատել։ Այնուամենայնիվ, հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը թափանցիկ ակնարկ է արել իրադարձությունների նման շրջադարձի հավանականության մասին։ Ավելին, ռուսական քաղաքական փորձագիտական հանրությունում եվրաինտեգրումը վաղուց ընկալվում է որպես յուրօրինակ օժանդակ միջոց «եվրաատլանտյան ընտանիք» տանող ճանապարհին։

Հիշեցնենք, որ 2017 թվականից Երևանի և Բրյուսելի միջև գործում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մոդելն ընկալվում է որպես յուրօրինակ «երրորդ գիծ», եվրասիական և եվրոպական ինտեգրման տարածքում համակեցության հնարավորություն, բայց այս երկուսից առաջինի շեշտադրմամբ։ Սակայն այժմ խոսվում է երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու նախաձեռնության վերբերյալ օրինագծի հաստատման մասին։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, կարծես զգուշանալով ուռճացված սպասումներից (թեև ինչ կարող է լինել ավելին), հայտարարում է, որ այս գործընթացը դեռ «բառի ուղիղ իմաստով չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը»։ Իհարկե, չի նշանակում, քանի որ բացի պաշտոնական Երևանի ջանքերից, անհրաժեշտ է նաև Բրյուսելի և եվրաինտեգրման ասոցիացիայի անդամ երկրների համաձայնությունը։

Փաշինյանն ասում է, որ «այս հարցի վերաբերյալ որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով»։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետը փորձում է փարատել Մոսկվայի դժգոհությունը։ Բայց դա նրա մոտ այնքան էլ համոզիչ չի ստացվում։ Ավելին, բազմաթիվ հարցերում՝ սկսած դատաիրավական բարեփոխումներից մինչև Ղարաբաղի հարցը, Փաշինյանը նախկինում ևս դիմել էր ժողովրդի կամքի դրսևորմանը, բայց հետո հրաժարվել էր օգտագործել այս ձևաչափը՝ կառավարության այս կամ այն որոշումը հաստատելու համար։

Ընդ որում, Ռուսաստանի ներկայացուցիչները դեռ զգուշավոր են արձագանքում։ Այնպիսի բանախոսներ, ինչպիսիք են նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կամ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, խոսում են ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության անհամատեղելիության մասին։ Չմոռանալով նշել, որ Երևանն ունի ցանկացած «ինքնիշխան ընտրության» իրավունք։ Եվ այստեղ մի կարևոր պահ կա։ Հայաստանի ղեկավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ կոշտ քննադատության է ենթարկում ՀԱՊԿ-ին (թեև վերջակետ չի դնում՝ այս կազմակերպությունից դուրս գալու տեսքով)։ Բայց ԵԱՏՄ-ի վերաբերյալ քննադատությունը շատ ավելի քիչ է, եթե այն ընդհանրապես կա։ 2025 թվականի նոր տարվա սկզբին Երևանն այս ասոցիացիայի նախագահությունը կհանձնի Մինսկին։ Բայց իր նախագահության մեկ տարվա ընթացքում հայկական կողմը չի փորձել եվրասիական ինտեգրացիոն կառույցում կատարել ԵՄ «տրոյական ձիու» դերը»,- գրել է Սերգեյ Մարկեդոնովը։