Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության օրը նրա խորհրդական Արամ Մելքոնյանը եւս ազատման դիմում գրեց ու հեռացավ նախարարությունից։ Դավիթ Խուդաթյանի՝ նախարար դառնալուց հետո Մելքոնյանին կանչել են հետ՝ նույն աշխատանքին, սակայն Սանոսյանի ընկերը մերժել է։ Մելքոնյանը մեզ ասաց. «Հետ գնալու առաջարկ եմ ստացել, 5-օրյա ժամկետում իրավունք ունեի դիմումս հետ կանչել, հետ չեմ վերցրել», քանի որ նախընտրում է անձնական բիզնեսներով զբաղվել՝ Վարդենիսում կաթնամթերքի գործարան ունեն, վերջապես ժամանակ ունի ժողովրդի հետ շփվելու։ «Սգո արարողությունների ենք մասնակցում։ Երբ պաշտոնի ես լինում, կտրվում ես այդ ամենից, անգամ՝ բարեկամներից»,- ասաց նա։
Արամ Մելքոնյանը Վարդենիսի նախկին քաղաքապետն էր, վերջին ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Միասնական Վարդենիսն» ու «Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոալիցիա կազմեցին, ՔՊ-ն քաղաքապետի աթոռը մեծ պայքարի գնով զիջեց 2 ընդդիմադիր ուժերի կոալիցիային։ ՏԿԵ նախարարությունից հեռանալուց հետո Մելքոնյանը հաճախ է լինում ՔՊ կուսակցության Վարդենիսի գրասենյակում, ասում է. «Մեր շտաբը մեր տունն է, մեր հավաքատեղին»։ Հետաքրքրվեցինք` իսկ Վարդենիսում ընդդիմության եւ իշխանության ճամբարներ կա՞ն, ասում են` ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած նախկին ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել։ Մելքոնյանը հաստատեց տեղեկությունը. «Քաղաքապետի աթոռին նստելու առաջին օրվանից ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել, հարցն այն է, որ ՔՊ-ն չի ընդունում, որովհետեւ մաքուր չեն աշխատում, ճիշտ չեն աշխատում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ