Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Թավշյա Հայաստանի «գտածոն»․ «Ֆակտորի փրոդաքշն»-ը՝ պետական գերատեսչությունների ֆավորիտ մատակարար

168.am-ը գրում է. «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության համար ևս այս տարին բավականին բարեբեր է եղել պետգնումներում․ համենայն դեպս, մինչ օրս գնումների armeps էլեկտրոնային համակարգում հանրայնացված տեղեկությունների համաձայն՝ այս ընկերության հետ պետական գերատեսչությունները կնքել են 100 միլիոնավոր դրամների 8 պայմանագիր, որից հինգը ոչ մրցակցային համարվող՝ «մեկ անձ» գնման ընթացակարգով, մեկը՝ բաց մրցույթ, և ևս 2-ը՝ երկփուլ մրցույթ ընթացակարգերով։ 

2024 թվականի տարեսկզբին ՍՊԸ-ի հետ ՄԱ ընթացակարգով պայմանագիր է կնքում Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը՝ ՌԴ փոխվարչապետի դեկտեմբերյան այցի շրջանակներում ներկայացուցչական ծախսերի համար, պայմանագրի գին է նշվում 1 միլիոն 495.200 դրամը։

Փետրվարի 2-ին Երևանի քաղաքապետարանի հետ դարձյալ մեկ անձ ընթացակարգով կնքված պայմանագրով էլ «Ֆակտորի փրոդաքշն»-ը 54 միլիոն 538.800 դրամով մատուցում է «Գիրք նվիրելու օրվան նվիրված մշակութային միջոցառումների իրականացման ծառայությունը»: 

Հուլիսի 1-ին վարչապետի աշխատակազմն է ընկերությանը պատվիրակում միջոցառումների կազմակերպման ծառայություններ՝ 150 միլիոն դրամով՝ «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման համար։ 

Հոկտեմբերի 24-ին դարձյալ Երևանի քաղաքապետարանն ու դարձյալ մեկ անձից գնման եղանակով ՍՊԸ-ի հետ կնքում է մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ՝ «Էրեբունի-Երևան 2806»-ի շրջանակներում։ Պայմանագրի գինն այս անգամ կազմում է 304 միլիոն 487.577 դրամ։

Նոյեմբերի 12-ին ԱԳՆ արարողակարգի ծառայությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում մատուցված ներկայացուցչական ծախսերի մեկ այլ պայմանագիր է կնքում այս մատակարար ընկերության հետ՝ 67 միլիոն 504.370.4 դրամ ընդհանուր գնով։

Նոյեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանը ԵՄ ընթացակարգով աշխատանքներ է ձեռք բերում «Ֆակտորի փրոդաքշնից», իսկ այդ նպատակով կնքված պայմանագրի գին է նշվում 90 միլիոն դրամը աշխատանքները, ըստ տեխնիկական բնութագրի, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման աշխատանքներն էին։

Նոյեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանը նորից ԵՄ ընթացակարգով և նորից «աշխատանքներ» է ձեռք բերում ընկերությունից՝ այս անգամ 250 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով։ Այս աշխատանքներն էլ, դարձյալ ըստ բնութագրի, Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքի ամանորյա ձևավորման և Սուրբ ծննդյան տոնավաճառի կազմակերպման համար էին։

Դեկտեմբերի 20-ին՝ այս տարում «Ֆակտորի փրոդաքշն»-ի հետ դեռևս վերջին պայմանագիրը ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության՝ ներկայացուցչական ծախսերի մեկ անձ ընթացակարգով արված գնման պայմանագիրն է, որի գինը՝ 149 միլիոն 439.897 դրամ է։ Այս պայմանագիրը կնքվել է դեռ սեպտեմբերին կայացած ԵԱՏՄ միջկառավարական նիստի շրջանակում արված ծախսերի համար՝ PR, ԵՏՖ հարթակ և այլն։

Առհասարակ, 2017 թվականի հունիսին հիմնադրված «Ֆակտորի փրոդաքշն»-ը 2018 թվականի օգոստոսից է սկսել երևալ պետգնումներում։

168am-ը տասնյակ հրապարակումներով անդրադարձել է այս ընկերության՝ պետգնումային ակտիվությանը, նշել, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին․ հիմնադիրներն են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը: 2021թ․ նոյեմբեր ամսից ընկերության 100 բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին: Ռուդիկ Տեր-Գալստյանի ու Վազգեն Պողոսյանի ընկերության, «Շարմ հոլդինգ»-ի հետ նրանց սերտ կապերի մասին ժամանակին բազմիցս է գրվել մամուլում, նրանք նաև գործընկերներ էին, երբ աշխատում էին Հանրային Հեռուստաընկերությունում: Ռուդիկ Տեր-Գալստյանը համատեղության կարգով նաև Վազգեն Պողոսյանի համակուրսեցին ու սանիկն է։

2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, Պողոսյանն ազատվել էր աշխատանքից: Այժմ նա հանդիսանում է միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենը: