Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Ավինյանը խոստովանել է, բա «задержка»-ն ինչո՞ւմ է, որտե՞ղ է քրեական վարույթը

168.am-ը գրում է. Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 27-ին, 168.am-ն իր ընթերցողներին ու հպարտ ժողջանինտեղեկացրեց, որ Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝  նոյեմբերի 23-30-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք մեկնելու համար միայն ինքնաթիռի տոմսեր ձեռք բերելու համար ծախսվել է 12 միլիոն 465.000 դրամ, որից 8-ը՝ էկոնոմ դասի, մեկը՝ բիզնես: Ինչպես կարելի է հասկանալ, բիզնես դասի տոմս ձեռք է բերվել թավշյա քաղաքապետ, կոռուպցիայի ու ցոփ ու շվայտ կյանքի հետ 0 առնչություն ունեցող Տիգրան Ավինյանի համար:

Բայց քանի որ Ավինյանը շատ համեստ է, բիզնես դասի ինքնաթիռի տոմսով ԱՄՆ մեկնելու համար ընդամենը վճարել է 7 միլիոն 650.000 դրամ կամ շուրջ 20.000 ԱՄՆ դոլար: Այսինքն՝ Ավինյանի ԱՄՆ տոմսն արժե մոտ 20.000 դոլար:

Հետո այդ մասին էլի գրեցին, իսկ ավելի հետո՝ հայտնի Հայկ Մարության-Տիգրան Ավինյան հեռուստաբանավեճի ժամանակ նախկին քաղաքապետը խոսեց այդ մասին, անգամ հարց ուղղեց Տիգրան Ավինյանին՝ «Դուք մինչև այս պաշտոնական կյանքը երբևիցե 20.000 դոլար տոմսի գին տվե՞լ եք»:

Հայկ Մարությանն ավելի առարկայական դարձնելու համար վատնման չափը՝ հավելեց՝ «43 շենքի բնակիչ, 6 հազար մարդ  այս տարվա իրենց գույքահարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռնի Լոս Անջելես հարմար նստարանում»:

Տիգրան Ավինյանն այդ ժամանակ որևէ հոդաբաշխ բացատրություն չտվեց, բայց ՔՊ-ականը ՔՊ-ական չէր լինի, եթե յուրացրած չլիներ իր առաջնորդի գործելակերպը՝ ես չեմ, կամ ես եմ, բայց արդյո՞ք միայն ես եմ…

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «белый и пушистый» Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ կփոխհատուցի ինքնաթիռի տոմսի ողջ գումարը:

«Ես այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել տոմսերը և, անկեղծ ասած, ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից: Մի փոքր խորանալուց հետո հասկացա՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին և, եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է մի կրկնակի կամ եռակի ավելի թանկ էլ լիներ»,- մեղքը աշխատակազմի վրա գցեց Ավինյանը ու հավելեց՝ ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները։

Այսինքն՝ պետական միջոցների վատնում կատարած Երևանի քաղաքապետը հիմա էլ փորձում է հասարակության վրա իր փոխհատուցում կոչվածը որպես լավություն ծախել, թե տեսե՛ք, ես չգիտեի, իմացա, փողը տալիս եմ:

Մարդը պետական փողերն իր վոյաժների վրա մսխել եկել է, ու հիմա, երբ ամեն ինչ բացվել է, ասում է փողը տալիս եմ: Ու վե՞րջ… Սա արդյո՞ք նշանակում է, որ ցանկացած մեկը կարող է պետական միջոցներ վատնել, մսխել կամ գողանալ, հետո հենց հանրայնացվի, փողը հետ դնեն, վերջացնեն:

Հետաքրքիր է, բա դատախազությունը որ նախկին իշխանությունների տարբեր պաշտոնյաների վերաբերյալ վատնման հոդվածներով երկարաշունչ հաղորդագրություններ է տարածում, քրեական վարույթներ հարուցում, հիմա նույնն ինչի՞ չի անում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պարագայում:

Եվ եթե անգամ ընդունենք, որ այո՛, հատուցում պետք է լինի, ապա դա թերևս պիտի արվի քրեական պատասխանատվության ու հանրային պարսավանքի շրջանակում: Տիգրան Ավինյանն այսօր խոստովանել է՝ մսխել է պետական գումարները, հետևաբար «задержка»-ն ինչո՞ւմ է: Ընդ որում, այդ պատասխանատվությունը պետք է կրի ողջ ՔՊ-ն՝ իր առաջնորդով:

Հուշում՝ գլխավոր դատախազությանը:

Հոդված 256. Վստահված գույքը հափշտակելը

Ի դեպ, սրանք կոռուպցիոն հանցանքներ են:

Պետք է հաշվի առնել, որ հափշտակության մեջ 7 միլիոն դրամը համարվում է  առանձնապես խոշոր չափի հափշտակություն, ինչը որպես որակյալ հանցակազմ՝ բավականին ծանր պատասխանատվություն է ենթադրում:

 Հ.Գ. Փոքրիկ հուշում-1՝ ՔՊ-ին ու Տիգրան Ավինյանին. կարող եք ասել՝ սահմանաչափ չկա դրված, քաղաքապետը կուզի ոչ թե 43, այլ 143 շենքի գույքահարկի չափով տոմս կառնի հաջորդ անգամ:

Հ.Գ-2. Փոքրիկ հուշում-2. Հենց ասեք՝ սահմանաչափ չկա, հիշեք, որ բարոյական պատասխանատվություն եք կրում ձեր էլեկտորատի առաջ՝ վատնված փողերի, վատ ղեկավար ու ոչ ձեռնահաս մենեջեր լինելու համար:

Հ.Գ.-3. Մեղքը աշխատակիցների վրա գցելուց ու ուժեղ տղա խաղալուց առաջ կամ հետո հիշե՛ք, պարոն քաղաքապետ, պատասխանատվության չափը դուք չեք որոշում, դա որոշում է Քրեական օրենսգիրքը: