Պատային իրավիճակ՝ Հայաստանի շուրջ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հանրության որոշակի մասի շրջանում, ցավոք, դեռևս արմատապես չի գիտակցվում, որ Հայաստանը շատ լուրջ խնդիրների է բախվում, որոնք կարող են ուղղակի ողբերգական հետևանքներ ունենալ մեր պետականության համար։ Հատկապես բարդ ու անկանխատեսելի է արտաքին միջավայրը։ Նախ՝ Հայաստանը կորցրել է արտաքին աշխարհում իր իմիջը, քանի որ մյուս երկրներն են որոշում մեզ վերաբերող հարցերը։
Առավել ցավալի է, որ «մյուս երկրների» մեջ են մտնում, մասնավորապես, Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է պահանջներ առաջ քաշել, իսկ Փաշինյանը զբաղված է հերթով դրանք լեգիտիմացնելով ու այդ պահանջների իրագործման կարևորության հարցում հասարակությանը համոզելով։
Այդպես նա «համոզեց», որ Արցախը Ադրբեջան է, արցախահայերի վերադարձն իրատեսական չէ, իսկ հիմա էլ արդեն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին կեղծ թեզերը լեգիտիմացնելով է զբաղված՝ դա համեմատության մեջ դնելով մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի հետ։
Ընդ որում, Փաշինյանն առաջ է տանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը լուծարելու մասին խոսույթը։ Պատահական չէ, որ նա նշում է, թե «Ղարաբաղի հարցը մեր վզին գցած թոկի պես են օգտագործել, որ Հայաստանի վզից քաշեն, մի մոտիկ տեղից կապեն»։ Փաստացի նա առաջ է մղում այն գաղափարը, որ մեզ ավելի ձեռնտու է Մինսկի խմբից հրաժարվելը, որ Արցախի հարցը «մեր վզին թոկի պես» չգցեն։ Ու սա ասում է մի մարդ, որը Արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո անելիքների ճանապարհային քարտեզ հրապարակեց, որի մի առանցքային կետը վերաբերում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այնտեղ նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ: Ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո ՀՀ իշխանությունները այդպես էլ իրականում ոչ մի քայլ չեն ձեռնարկել Մինսկի խմբի վերակենդանացման համար, իսկ դա նշանակում է առաջ գնալ Ադրբեջանի պահանջով ու գործընթացները տանել միջնորդական առաքելության ձևաչափը թաղելու ուղղությամբ։
Ընդհանրապես, թուրք-ադրբեջանական պահանջները կատարելու գործելակերպը Հայաստանին մեկուսացրել է միջազգային գործընկերներից։ Ու դա կապված է Փաշինյանի գործելակերպի հետ։ Օրինակ՝ երբ նա հայտարարում է, թե ՀՀ իշխանությունները պայքարում են Արցախի կարգավիճակի ու արցախցիների վերադարձի համար, դրանից հետո միջազգային գործընկերները կարող են փորձել օգնել Հայաստանին, բայց մեկ այլ պահից ՀՀ իշխանություններն այլ գործելակերպ են որդեգրում՝ գործընկերներին կանգնեցնելով փաստի առաջ։ Փաշինյանն անձամբ Պրահայում կայացած հանդիպման շրջանակներում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու այս պայմաններում ի՞նչ ակնկալիքներ կան, որ մեր գործընկեր երկրները պետք է Արցախի թեման բարձրացնե՞ն, օրինակ՝ ռուսները գան ու Արցախը վերցնեն իրենց պաշտպանության ներքո՞։ Եթե մենք մեր շահերը չենք պաշտպանում, ուրիշներն ինչո՞ւ պետք է մեր շահերը պաշտպանեն։ Ու, ընդհանրապես, Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների արդյունքում միջազգային դերակատարները, այդ թվում՝ մեր գործընկերները դուրս են թողնվել բանակցային գործընթացից։ Ու փաստացի նրանք չեն էլ ցանկանում ներգրավվել այդ գործընթացում, քանի որ Փաշինյանը փոփոխական քաղաքականություն է վարում։ Այդպես Հայաստանին անվստահությամբ են վերաբերվում թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը և թե՛ Իրանը։
Մյուս կողմից էլ՝ Հայաստանը պատային իրավիճակում է. դադարեցրել է աշխատանքները ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց Արևմուտքի կողմից էլ անվտանգության հետ կապված երաշխիքներ չկան։ Ու, ընդհանրապես, Հայաստանը դաշինքների մեջ չկա, միայն Ֆրանսիայի ուղղությամբ են առկա որոշ քայլեր, բայց դրանք առարկայական ու բավարար չեն և չեն կարող տարածաշրջանային խաղում եղանակ փոխել։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ