Lay's չիպսերը հետ են կանչվել ԱՄՆ-ից՝ «մահացու ալերգիայի վտանգի» պատճառով
Lay's Classic Potato Chips-ը, որը սպառողները կարող են ճանաչել իրենց ծանոթ լյումինեսցենտ դեղին փաթեթավորմամբ, հետ են կանչվում Օրեգոնում և Վաշինգտոնում, չորեքշաբթի հայտարարել է Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը: Անհասկանալի է, թե ինչպես է կաթը աղտոտվել, քանի որ չիփսի բաղադրիչների ցանկում կան կարտոֆիլ, բուսական յուղ և աղ:
«Կաթի նկատմամբ ալերգիա կամ զգայունություն ունեցող անձինք կարող են լուրջ կամ կյանքին սպառնացող ալերգիկ ռեակցիա ունենալ հետ կանչված արտադրանքը օգտագործելու դեպքում»,-ասված է հետկանչման ծանուցման մեջ:
Ընդսմին, կաթի խնդրի պատճառով ալերգիկ ռեակցիաներ չեն հաղորդվել, և ընկերությունը պնդում է, որ չիփսի այլ համերից և ոչ մեկը չի վնասվել, ասված է ծանուցման մեջ: Երկու նահանգների սպառողներին խորհուրդ է տրվում դեն նետել իրենց փաթեթավորումը և դիմել Frito-Lay-ի սպառողների հետ աշխատող բաժնի հետ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ