Մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը. ՆԳՆ
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ուստի մինչև հունվարի 20-ը ներառյալ ոստիկանության ծառայողները, շահագրգիռ այլ մարմինների հետ, շարունակելու են կանխարգելիչ միջոցառումները:
Ոստիկանությունը ներկայացնում է կանխարգելիչ միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 6-ին և 8-ին արձանագրված երկու դեպք:
«Սևան» ազգային պարկի էկոպարեկային ծառայողների և Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Ջիլ բնակավայրի հարակից Սևանա լճի ափին հայտնաբերված ձկնորսական նավակում եղել է 55 կիլոգրամից ավելի սիգ: Նորատուս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը հայտնել է, որ ձկները գնել է անծանոթ անձից:
Ձկնորսական նավակը տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հաջորդ դեպքն արձանագրվել է դեկտեմբերի 8-ին:
Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային պարեկները ժամը 21-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 67-րդ կմ հատվածի ափամերձ տարածքում կայանված «ՈւԱԶ»-ի ստուգմամբ հայտնաբերել են երկու պարկ ձուկ:
Սևան քաղաքի բնակիչ 44-ամյա և 37-ամյա տղամարդիկ, «ՈւԱԶ»-ով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ հայտնել են, որ 35 կիլոգրամից ավելի սիգը նույն օրը գնել են անծանոթ անձից:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ