Լեռնային Ղարաբաղի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է կայացել
Նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ, որի օրակարգային թեմաները առնչվում էին ՊԲ մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակին, առկա խնդիրներին և կատարելագործման ուղիներին:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու շահագրգիռ ոլորտների պատասխանատուները:
Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո խնդրո առարկա թեմաների շուրջ հնչել են մի շարք ելույթներ, որոնց ընթացքում, ըստ առանձին ուղղությունների, մանրակրկիտ անդրադարձ է կատարվել իրականացված աշխատանքներին, քննարկվել են նշված ոլորտներում առկա խնդիրները, առաջարկվել դրանք շտկելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները:
Վերջում, ամփոփելով նիստի արդյունքները, Լևոն Մնացականյանը համապատասխան խնդիրներ է առաջադրել ներկա հրամանատարական կազմին:
ԱՀՊՆ մամուլի ծառայություն

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են