Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծող ոստիկանը վերադարձել է աշխատանքի. գործը փակել են

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին շուրջ 60 հոգով ծեծի ենթարկած կարմիրբերետավորների պարագլուխներից Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները վերականգնվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել էին Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները։  

Պատգամավորին խմբակային ծեծելու դեպքն այնքան մեծ հնչեղություն ունեցավ, այնպիսի աղմուկ բարձրացավ, որ ոստիկանությունը ստիպված եղավ դադարեցնել նրա լիազորությունները՝ ցույց տալով, թե ՆԳՆ-ի հեղինակությունն ու պատիվը բարձր են, եւ նման դեպքերն էլ դատապարտելի են ու վերադասից չեն խրախուսվում։ Սակայն այդ դադարեցումը,  պարզվում է, ընդամենը մեկ ամիս է տեւել` Գեւորգ Մկրտչյանը մեկ ամիս անց վերականգնվել է նույն պաշտոնին եւ շարունակում է ծառայությունը։ 
Մենք գրել էինք, որ Մկրտչյանը կարմիր բերետների գումարտակում վաշտի հրամանատար է: Նրա լիազորությունները նախկինում մի քանի անգամ դադարեցված են եղել՝ խոշտանգումների դեպքերով պայմանավորված: Իսկ մի դեպքով էլ, ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում բացված ծառայողական քննությունից հետո, կոչումն են իջեցրել: Նորմալ երկրում նման ծառայողին կհեռացնեին համակարգից, իսկ մեզ մոտ, փաստորեն, ցուցարարներին, ընդդիմությանը խոշտանգելը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով:

Մեր հարցմանն ի պատասխան, ՆԳՆ-ից հաստատեցին «Հրապարակ»-ի լուրը՝ պարզաբանման մեջ հայտնելով, թե Գեւորգ Մկրտչյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն նպատակով, որ նա, լինելով այդ պաշտոնին, չխոչընդոտի քննությանը։ Մկրտչյանի նկատմամբ հարուցված ծառայողական քննությունն էլ իբր կասեցվել է, քանի որ քննչականում է նախաձեռնվել քրեական վարույթ։ «Ըստ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը։

Այս հիմքով, ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ծառայողի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- հայտնում են ՆԳՆ-ից: 
Մոտ մեկ ամիս քննություն իրականացնելուց, Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու տեսանյութերն ուսումնասիրելուց հետո ՆԳՆ-ում «հասկացել են», որ Գեւորգ Մկրտչյանն անմեղ է` ճիշտ է արել, որ անձեռնմխելիություն ունեցող անձին` պատգամավորին, ծեծի է ենթարկել, եւ համարել են, որ արժանի է համակարգում ծառայելուն։ 

«Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ ծառայողական քննություն իրականացնող մարմնի կողմից ծառայողի լիազորությունները կարող են կասեցվել միայն ծառայողական քննության ժամանակ՝ երկու ամսով, ուստի հուլիսի 3-ին ոստիկանության ծառայողի լիազորությունները վերականգնվել են: Ոստիկանության ծառայողների կողմից կարգապահական խախտումը կատարելու հարցը հնարավոր կլինի քննարկել քրեական վարույթի վերջնական արդյունքից հետո»,-մեկնաբանել են ՆԳՆ-ից։ Այս դեպքը մի արատավոր երեւույթի մասին է վկայում` ՆԳՆ-ում եւ Քննչական կոմիտեում միմյանց «պաս տալու» ավանդույթ է ձեւավորվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առնչությամբ նախաքննությունը դեռ շարունակվում է` որեւէ ոստիկանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել շուրջ 8 ամիս առաջ։ Առնվազն զավեշտալի է, որ ձեռքի տակ ունենալով պատգամավորին խմբակային ծեծի ենթարկելու մասին բավարար ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր, Քննչական կոմիտեում դեռեւս գործը գտնվում է նախաքննության փուլում։