Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Հասել են անպատժելիության այն կետին, որ ոչ միայն ժողովրդի դեմ են աշխատում, այլև իրենք իրենց դեմ

«Հրապարակ» թերթը գրել է․

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը համոզված է, որ Հայ առաքելական եկեղեցուց հետո ոստիկանությունն է հանրության շրջանում ամենավստահելի կառույցը: Նա ինչ որ հարցումներ է վկայակոչում, որով ոստիկանության ռեյտինգը երկրորդն է` եկեղեցուց հետո: Մի կողմից երկրում բոլոր տեսակի հանցագործողություններն են օրեցօր աճում` տասնապատկելով նախկին վիճակագրական տվյալները, մյուս կողմից, հանրության վստահությունն է նվազում ոստիկանների հանդեպ, սակայն Ղազարյանն այս ուղղությամբ աշխատանքներ տանելու փոխարեն զբաղված է ինքնագովասանքով: Ի դեպ ՔՊ ական պատգամավոր Լուսինե Բաղալյանն էլ նրան հակադարձեց, որ Հայաստանում հանցագործություններն աճում են, սակայն մարդիկ ոստիկաններին չեն դիմում, քանի որ հատկապես գողությունների պարագայում, կամ դրանք չեն բացահայտվում, կամ էլ ըստ պատգամավորի` բացահայտվում են, սակայն գողոնը ոստիկանները յուրացնում են: Արդյունքում ստացվում է, որ մարդիկ ավելորդ ժամանակ ու էներգիա են վատնում, անիմաստ քաշքուքների մեջ հայտնվում, որովհետև արդյունքը զրո է: Այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է արդարադատության գեներալ, մայոր Թաթուլ Պետրոսյանի հետ:

- Վահե Ղազարյանը վստահ է, որ ոստիկանները վարկանիշային առումով երկրորդ տեղն են զբաղեցնում` եկեղեցուց հետո, բայց մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մեկ շաբաթվա մեջ մի քանի դանակահարության դեպք, սպանություններ, ամեն օր գողության դեպքեր: Ինչո՞ւ է նախարարը վստահ, որ ոստիկանների աշխատանքն արդյունավետ է, և վերջապես` ո՞րն է այս սարսափելի վիճակի իրական պատճառը:

- Ոստիկանությունն օրենքով սահմանված իր լիազորություններն ընդհանրապես չի կատարում: Շատ են հեռացել օրենքով սահմանված իրենց լիազորություններից: Այնպիսի խոր ատելություն, որ այսօր ոստիկանների հանդեպ կա, երբեք չի եղել: Ժողովուրդն ատում է ոստիկաններին, ես սա ցավով եմ արձանագրում, բայց երբեք նման անջրպետ չի եղել: Այս «հեղափոխականներին» վռնդելուց հետո բյուջեն պետք է որոշակի ծախսեր կատարի և ոստիկանական համազգեստը փոխի, որպեսզի գոնե այս ատելությունը նվազի ոստիկանների հանդեպ: Վահե Ղազարյանի այդ հայտարարությունը լսեցի, որ եկեղեցուց հետո Ոստիկանությունն է, պարզապես ստախոսության և անմեղսունակության արդյունք է: Ես այդ տղային մարդկային առումով խղճում եմ: Նախ ասեմ, որ այդ ելույթն ինքն էլ չէր գրել, այլ գրել, տվել էին ձեռքը, անգամ չէր էլ կարողանում նորմալ կարդալ: Ես մարդկային առումով իրոք շատ եմ խղճում, նա վաղը դառնալու է քավության նոխազ: Ոստիկանությունն այսօր մեկ անձի է ծառայում, ժողովրդից երես է թեքել, իսկ ժողովուրդը բնականաբար չի վստահում ոստիկաններին: Ես ինքս մարդկանց հետ շատ եմ զրուցում այդ թեմայով, ուղղակի խորշում են մարդիկ ոստիկանների անունը լսելիս: Հանրությունը, ի դեմս ոստիկանության, արդեն վաղուց չի տեսնում պաշտպանություն, արդարամտություն: Բազմաթիվ տեսանյութեր են հրապարակում մարդիկ, ձայնագրություններ, թե ինչպես են օրինակ պարեկները հաղորդակցվում մարդկանց հետ, ինչ լեքսիկոնով: Ծայրահեղ անգրագետ են, նման անգրագետները չեն կարող հանրային լուրջ վստահությունն ունենալ:

- Իսկ հանցագործությունների, թմրանյութի շրջամառության աճն ինչո՞վ է բացատրվում: Ի դեպ` պատգամավորը նշեց, որ ոստիկանները գողություններ բացահայտելուց հետո գողոնն իրենց են վերցնում, լսե՞լ էիք նման բան:

- Ամբողջ Ազգային ժողովը երեկ թվերի հրապարակումներով լցրին: Բայց խոսքն այն մասին չէր, որ հանցագործությունները շատացել են, նշում էին, որ ուղղակի վիճակագրության փոփոխություն է տեղի ունեցել: Իբրև թե քրեական դատավարության օրենսգրքի փոփոխության հետևանքով են այսքան շատ դեպքեր արձանագրվում, կամ արձանագրվում էին որպես պատահարներ: 2019 թվականից մինչև 2023 թվականը հանցագործություններն աճել է 14 000-ով: Առաջ ողջ հանրապետությունում 14000 դեպք տեղի չէր ունենում, դա բացառիկ թիվ էր: 2019 թվականին հանցագործությունների թիվը եղել է 26 850, 2023-ին դարձել է 40 հազար 666: Ասել, թե վիճակագրական փոփոխության հիման վրա են այսքան թվեր արձանագրվում, ուղղակի նշանակում է հանրությանը հիմարի տեղ դնել: Երեք օրվա ընթացքում չորս դանակահարության դեպք է եղել, հրազեն են կիրառում օրը ցերեկով, թմրամիջոցների իրացման աճը 86 տոկոս է, ստացվում է` ավելացել է գրեթե հարյուր տոկոսով: Այսինքն` հանրության ամեն 10-ից 2-ը թմրանյութ է օգտագործում: Հրազենի գործադրմամբ հանցագործությունները` սպանություններ, խուլիգանություններ, 36 տոկոսով ավելացել են: Հիմա ի՞նչ է Վահե Ղազարյանի ասածը, նման պատկեր ունեցող երկրում ինչո՞ւ պետք է հանրության վստահությունն ու սերն առ ոստիկանություն ավելանա: Հանցագործությունների ավելացումը պայմանավորված է հետևյալ սկզբունքներով` անպատժելիությամբ, ամեն հանցագործ վստահ է, որ անպատժելի է ինքը, ինչպես նաև պետության կողմից հանցագործության դեմ պայքարի քաղաքականություն չորդեգրելու հետևանքով: Այն աղջնակն էլ` Աննա Վարդապետյանը ամբիոնից փորձում է մարդկանց բացատրել, որ փաստական հանգամանքներն են մեղադրանքի հիմքում: Այդ աղջնակը չի հասկանում, որ լուրջ հանցագործություն է անում և վաղը Նիկոլ Փաշինյանի կողքին է կանգնելու, գուցե մեկ քայլ առաջ: Այս ամբողջը կոծկելու գաղափարախոսությունը հենց Դատախազության մեջ է մտած: Նույնը Քննչական կոմիտեի և Ոստիկանության մասին կարող ենք ասել:

- Բայց Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ` Քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ քննչականն այլևս գործեր չի սարքում: Իսկ երեքշաբթի օրը ԱԺ-ում տեղի ունեցած Քյարամյան-Աղազարյան վեճը հենց գործեր կարելու եւ այլ անթույլատրելի բաների մասին էր վկայում:

- Դա ցույց է տալիս, որ կառավարման համակարգը փտել է: Սրիկայություն է տեղի ունենում, իրար նկատմամբ դավաճանություն, սրանք դավաճանել են ոչ միայն հայ ժողովրդին, այլև այս ոհմակն արդեն ինքն իրեն է դավաճանում, իր ներսում դավաճաններ է փնտրում, իրար նկատմամբ գործեր են տալիս, իրար սադրում…. սրանք հասել են անպատժելիության այն կետին, որ ոչ միայն ժողովրդի դեմ են աշխատում, այլև իրենք իրենց դեմ: Քննչական կոմիտեի այդ հրաշամանուկին, այդ պատուհասին իրենք ստեղծեցին, հիմա էլ ասում են` գործեր չի կարվում: Հասարակությունն ամեն ինչ տեսնում է: Մարդիկ գնում են ոստիկանություն՝ հաղորդում տալու, անգամ այս համակարգն ի վիճակի չէ քաղաքացու լիարժեք հաղորդումն ընդունելու: Քրեական վարույթ է հարուցվել մի գողության դեպքով, միջնորդներ են գտնում մարդիկ, որ որպես տուժող հարցաքննեն իրեն: Իմ ծանոթներից մեկի մասին է խոսքը: Սա խայտառակություն է իսկական: Տարիներ շարունակ քրեական վարույթներ են քննում, Միքայել Արզումանյան, Արմեն Աշոտյանն արդեն քանի տարի է կալանքի տակ են ու էլի բազմաթիվ օրինակներ: Սրանք ի՞նչ են, եթե ոչ գործեր կարելու դեպքեր: Պատճառաբանում են, թե իբրև փորձաքննությունների ժամկետներն են երկարում, բայց առաջներում մեկ տարի և ավելի տևողությամբ քրեական գործեր եթե լինում էին, ապա լուրջ հաշվառմամբ ու հսկողությամբ, բայց պաշտոնական թիվը 50-60-ից չէր անցնում: