Սարդի խայթոցը փրկել է կնոջ կյանքը
ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում 54-ամյա կինը սարդի խայթոցից իմացել է, որ ունի երիկամի քաղցկեղ, այս մասին գրում է Newson6-ը։
Սաբրինա Ջոնսը բժշկի է դիմել սարդին հանդիպելուց ընդամենը մի քանի օր անց։ Սկզբում նա փորձում էր դիմանալ կծումից առաջացած տհաճ զգացումներին, սակայն ցավն ավելի ու ավելի էր ուժեղանում։ Ի վերջո ստիպված էի հիվանդանոց գնալ։ Պարզվել է, որ խայթոցն անվնաս է եղել, սակայն հետազոտության ընթացքում բժիշկը կնոջ ստամոքսում ինչ-որ տարօրինակ բան է զգացել։ Հետազոտությունների արդյունքների հիման վրա Ջոնսի մոտ ախտորոշվել է քաղցկեղի երրորդ փուլ:
Հիվանդի խոսքով՝ ինքը չէր սպասում նման լուրջ հիվանդության, քանի որ մինչ այդ ոչ մի ախտանիշ չէր նկատել։ Նա հայտարարել է, որ իր կյանքը փրկել է սարդը։ «Աստված օրհնի այդ սարդին», - ավելացրեց նա:
Ջոնսի քաղցկեղածին երիկամը հեռացրել են ։ Նա այժմ ապաքինվում է և սպասում է բժիշկների եզրակացություններին, որպեսզի հասկանան՝ արդյոք ինքը այլ վիրահատության կարիք ունի։ Ջոնսը խոստովանել է, որ իրեն չի անհանգստացնում ախտորոշումը, քանի որ հավատացյալ է։ «Ամեն դեպքում, ամեն ինչ լավ է լինելու»,- բացատրել է նա։ «Ես կամ կբուժվեմ, կամ կգնամ դրախտ»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. Սպերցյան