Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Սահմանամերձ գյուղը կդատարկվի, եթե գյուղի դպրոցը տեղափոխեն. Մեղրաշատի ղեկավար

168.am-ը գրում է. Արդեն մեկ տարուց ավելի է՝ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի բնակիչները, դպրոցի անձնակազմն ահազանգում է՝ գյուղի միակ դպրոցը Կառավարությունը՝ ԿԳՄՍ նախարարության հետ, որոշել է փակել՝ միավորել հարևան գյուղի դպրոցի հետ։ Արդյունքում դպրոց հասնելու համար Մեղրաշատի երեխաները պետք է անցնեն 4 կիլոմետրից ավելի ճանապարհ, ինչը լուրջ խնդիր է։ Բացի այդ, սահմանամերձ Մեղրաշատ գյուղը կդատարկվի, եթե գյուղի դպրոցը տեղափոխեն:

Մեղրաշատի վարչական ղեկավար Էդգար Թադևոսյանի խոսքով՝ պատկան մարմիններից որևէ մեկը որևէ բնակչի կարծիք չի հարցրել, թե արդյո՞ք նրանց հարմար է՝ իրենց երեխաներին առավոտ շուտ մի քանի կիլոմետր տանեն, որպեսզի հասցնեն հարակից գյուղի դպրոց։

«Այս խնդիրը որևէ կերպ չի լուծվել, դեռ կրթահամալիր են սարքում հարևան գյուղում, երևի 1-2 տարի կտևի, ավարտեն՝ կհասկանանք՝ այս խնդիրն ինչպես են լուծելու։

Մենք սահմանամերձ գյուղում ենք, բնակիչների համար դժվար է իրենց երեխաներին տանեն հարակից գյուղի դպրոց, ավելին՝ եթե սահմանամերձ գյուղում դպրոց են փակում, այդ գյուղում ապրելու իմաստը ո՞րն է։ Մարդիկ այստեղ դպրոցի համար են մնացել, ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ նորմալ եկամուտ, ճանապարհների մասին էլ չեմ խոսում, նորմալ ճանապարհներ չունենք։ Կրկնում եմ՝ եթե դպրոց չկա, այստեղ մնալու իմաստը ո՞րն է»,- 168.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Մեղրաշատի վարչական ղեկավարը։
 

Նրա խոսքով՝ այս խնդիրը ներկայացրել են բոլոր պատկան մարմիններին, հարցը հասել է անգամ ԱԺ, բայց խնդիրը որևէ կերպ չի լուծվել։

«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասում էր, թե ժողովրդի հետ հանդիպել են, ժողովուրդը դեմ չէ դպրոցը փակելուն, բայց իրականում նման բան չկա, որևէ մեկին չեն հանդիպել, որևէ մեկի կարծիքը չեն հարցրել։

Իրենք չգիտե՞ն, որ սա սահմանամերձ գյուղ է, Հայաստանի տարածքում է, իհարկե գիտեն»,- շեշտեց Էդգար Թադևոսյանը։

Վարչական ղեկավարը չգիտի, թե այս հարցն ինչպես պետք է լուծվի, քանի որ պատկան մարմիններից որևէ մեկը հարցով չի զբաղվում։ Միակ հույսն այն է, որ 1-2 տարի հետո փոփոխություններ կլինեն, դպրոցը չի փակվի։

«Թող պատկան մարմինները՝ Կառավարությունից, ԿԳՄՍՆ-ից, գան գյուղ, խոսեն այս մարդկանց հետ, հասկանան, թե ինչ են պահանջում սահմանին ապրող բնակիչները, այսինքն՝ տեղում խնդրի մասին իմանան։

Նորից եմ ասում՝ նրանցից որևէ մեկը մեր գյուղ չի եկել, գուցե չեն ուզում հասկանան խնդրի ամբողջ խորությունը։

Չգիտեմ, տեսնենք՝ 1-2 տարուց ինչ կլինի այս երկրի վիճակը։ Եթե դպրոցը փակեցին, հաշվեք՝ գյուղն էլ են փակում. դատարկվելու է։ Մարդիկ իրենց ընտանիքներով կգնան Գյումրի, տուն կվարձեն, մի աշխատանք կգտնեն, կապրեն, գյուղն էլ այսպես դատարկ կմնա»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է գյուղի քարուքանդ ճանապարհներին և հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարության յուրաքանչյուր նիստի մեծ մասը տրամադրում ու հերթով թվարկում է, թե որ գյուղում քանի կմ ճանապարհ են կառուցել սուբվենցիոն ծրագրերով, ինչո՞ւ Մեղրաշատ չեն հասել, Էդգար Թադևոսյանը պատասխանեց.

«Մեր Հանրապետությունում Ամասիայի տարածաշրջանի երեք գյուղ՝ Մեղրաշատ, Բյուրակն և Ողջի, անտեսված են։ Չգիտեմ, գուցե իրենց սրտով չեն, չեմ կարող ասել՝ ինչու է այդպես»։

Նշենք, որ դեռևս տարվա սկզբին Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը 168.am-ին ասել էր, որ անձամբ դեմ է, որպեսզի Մեղրաշատի դպրոցը փակվի, քանի որ սահմանամերձ գյուղ է, կդատարկվի։

«Այս որոշումը վաղուց կա, նորություն չէ։ Սա Կառավարության որոշումն է, ես ոչինչ ասել չեմ կարող։ Մեղրաշատի դպրոցը շատ լավ դպրոց է, վերանորոգված, գազիֆիկացված, սպորտդահլիճով։

Եթե իմ հայեցողությանը մնար, չէի լուծարի, որովհետև սահմանամերձ գյուղ է, և դպրոց չլինելու դեպքում գյուղից մարդիկ շատ կգնան։ Ես Կառավարության որոշման դեմ ոչինչ անել չեմ կարող»,- ասել էր Ամասիայի համայնքապետը։