Տարածքների շուրջ առևտուր չի լինելու. Զելենսկին՝ ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայում «հուսալի խաղաղություն» հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության կամ տարածքի առևտրի։ Այս մասին նա հայտարարել է երեկոյան տեսաուղերձում։
«Այն ամենը, ինչ նշված է «հաղթանակի ծրագրում», բացարձակապես իրական է մեր գործընկերների համար: Աշխարհում կա այս ռեսուրսը, հզորացման ռեսուրս, որը մեզ թույլ կտա առաջ շարժվել «խաղաղության բանաձևով»: Մեր խնդիրն է՝ երաշխավորել Ուկրաինային հուսալի խաղաղություն, երկարաժամկետ անվտանգություն, դա հնարավոր է բացառապես միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության կամ տարածքների առևտրի, ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է «խաղաղության բանաձևով»», - ասել է նա:
Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է «իրական, արդար խաղաղություն, երաշխավորված պաշտպանություն պատերազմից»։ Նրա խոսքով, դա հնարավոր է միայն ամուր դիրքերում և միայն այն դեպքում, երբ ուկրաինացի ժողովուրդն ու գործընկերներն իսկապես միասնական լինեն։
«Մենք հենց դրա համար ենք աշխատում»,- ասել է նախագահը։
Օրերս Financial Times թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, գրել էր, որ արևմտյան դիվանագետները և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ պաշտոնյաներ, իբր, համաձայնության են գալիս այնգաղափարի շուրջ, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ամենահավանական փոխզիջումը կարող է լինել այն սխեման, որում Կրեմլը դե ֆակտո, բայց ոչ դե յուրե կպահպանի ուկրաինական օկուպացված տարածքները, իսկ Կիևը դրա դիմաց կստանա ՆԱՏՕ-ին անդամակցության և անվտանգության երաշխիքներ դաշինքից:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ