Կրակոցներ Սուրենավանի գազալցակայանում․ կա վիրավոր
Հոկտեմբերի 3-ին ժամը 20-ին «Արարատի» Բ/Կ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հայտնել են, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սուրենավան գյուղի 43-ամյա բնակիչ։
Ոստիկանության Արարատի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 19.30-ի սահմաններում, Սուրենավան գյուղի Երևանյան խճուղու գազալցակայանի տարածքում, բուժօգնության դիմած տղամարդը և նույն գյուղի բնակիչ 26-ամյա տղամարդ վիճել են իրենց 24-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ պահվող ատրճանակով կրակել է 43-ամյա տղամարդու ոտքին, այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ–ից։
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ