Արամ Ա Վեհափառը ընդգծել է Եկեղեցու և ազգին արժեքների՝ առավելագույն չափով կենսագործելու հրամայականը
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Նիւ Եորք ժամանման առաջին օրը, 3 Հոկտեմբեր 2024-ին, Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեանի ներկայութեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ունեցաւ հետեւեալ հանդիպումները.
«Նիւ Եորք ժամանման առաջին օրը, 3 Հոկտեմբեր 2024-ին, Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեանի ներկայութեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ունեցաւ հետեւեալ հանդիպումները.
- Վեհափառ Հայրապետին այցելեցին շրջանի քահանայ հայրերը եւ զեկուցեցին իրենց կատարած հովուական աշխատանքներուն մասին: Նորին Սրբութիւնը իր բարձր գնահատանքը յայտնեց քահանայ հայրերուն եւ շեշտեց մեր եկեղեցւոյ ու ազգին արժէքները ու աւանդութիւնները առաւելագոյն չափով մեր ժողովուրդի կեանքին մէջ կենսագործելու հրամայականը:
- Վեհափառ Հայրապետին այցելեց Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ հոգաբարձութիւնը, քահանայ հօր՝ Արժ. Տ. Մեսրոպ Քհն. Լաքիսեանի գլխաւորութեամբ: Հանդիպումը առիթ հանդիսացաւ Նորին Սրբութեան զեկուցելու եկեղեցւոյ աշխատանքներուն եւ յառաջիկայ ծրագիրներուն մասին: Այս առթիւ, հոգաբարձութիւնը Դպրեվանքին նուիրատուութիւն մը կատարեց՝ առ ի զօրակցութիւն հոգեւոր սպասաւորներու կազմաւորման առաքելութեան:
- Նորին Ս. Օծութեան այցելեց Կաթողիկոսարանի երկար տարիներու բարերար Ռիչըրտ Գարոլան: Յայտնենք, որ Գարոլան ընտանիքը Կաթողիկոսարանի մէկ բաժանմունքին շինութեան բարերարը եղած է, հրատարակչական ֆոնտ հաստատած է Կաթողիկոսարանին մէջ եւ զանազան առիթներով օժանդակած Արեւելեան թեմի ծրագիրներուն եւ Կաթողիկոսարանի ընկերային ծառայութեան առնչուած աշխատանքներուն: Վեհափառ Հայրապետը իր խոր գնահատանքը յայտնեց Ռիչըրտ Գարոլանին՝ իր գլխաւորած հիմնարկին կողմէ կատարուող շարունակական օժանդակութեանց համար: Իր կարգին, ազնուահոգի բարերարը Հայրապետին խոստացաւ շարունակել իր զօրակցութիւնը թէ՛ Կաթողիկոսարանի եւ թէ՛ թեմի ծրագիրներուն:
Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը անցեալ տարի Ռիչըրտը պարգեւատրած էդ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկեան Իշխան» շքանշանով։ Առ այդ, Հայրապետը տիար Ռիչըրտին փոխանցեց իր սրբատառ կոնդակը։
Նշենք, որ բարերարը ճաշի հիւրը եղաւ Վեհափառ Հայրապետին:
Նորին Սրբութիւնը վաղը առաւօտ կը մեկնի Փրաւիտընս:
Վեհափառ Հայրապետը մօտէն կը հետեւի Լիբանանէն ներս տեղի ունեցող զարգացումներուն»,- նշվում է հաղորդագրության մեջ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ