Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց
«Հրապարակը» գրում է․
Երեւանում տեղից տեղ գնալը ժամեր է տեւում՝ խցանումներ են, կարմիր գծերի գումարը տասնապատկեցին, բայց մեքենա կայանելն ավելի բարդ է, քան 1 տարի առաջ: Ստացվեց՝ քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց` 2024-ի ութ ամսվա ընթացքում կարմիր գծերից 600 միլիոն դրամով ավելի գումար է հավաքվել, քան ողջ 2023-ի ընթացքում: Իսկ ինչի վրա է քաղաքապետարանը ծախսում այդ փողերը. հաճույքների, յուրայիններին պետպատվեր իջեցնելու, փառատոններ կազմակերպելու: Մեկ օրինակ բերենք` Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մեկնել էր Իտալիայի մայրաքաղաք Հռոմ: Քաղաքապետարանից ասացին, որ եռօրյա այցի վրա 5 միլիոն 228 հազար դրամ է ծախսվել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ