Ո՞վ է փոխարինելու Գրիգոր Մինասյանին
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, ՀՀ արդարադատության հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին հնարավոր փոխարինողներից մեկը ներքին գործերի նախարարի տեղակալ, սորոսական թեւի ներկայցուցչի համարում ունեցող Արփինե Սարգսյանն է:
Համենայնդեպս, ՔՊ-ում մեծ մասը իր լոբբինգով է զբաղված, բարեխոսում են վերեւներին, թե նա է ամենավստահելին ու պրոֆեսիոնալը: Ընդ որում՝ Արփինե Սարգսյանն էլ իր հերթին առանձնապես դեմ չէ բաժանվել ՆԳ նախարար Վահե Ղազարյանից:
Չէ որ նրանք ինչքան էլ փորձում են ցույց տալ, թե հաշտ ու համերաշխ գործընկերներ են, բայց համակարգում տարածված լուրերն այլ բանի մասին են փաստում, որ երկուստեք նյարդային պոռթկումներ են ունենում` Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը:
Ի դեպ, Արփինե Սարգսյանը պատահական մարդ չէ Արդարադատության նախարարությունում, նա հենց արդարադատության փոխնախարարի պաշտոնից է տեղափոխվել Ներքին գործերի նախարարություն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ