Ինչպե՞ս նվաճել տղամարդու վստահությունը
Միշտ բավականաչափ ժամանա՛կ տրամադրեք տարաձայնությունների կարգավորմանը
Եթե փորձեք ձեր զուգընկերոջ հետ հարցեր պարզաբանել, երբ նա աշխատանքի է շտապում կամ էլ զանգահարում եք նրան ընդմիջման պահին, ապա մեծ հավանականություն կա, որ չեք ստանա ձեր հարցերի պատասխանները՝ անբավարար ժամանակի պատճառով։ Եթե դա իրոք ձեզ համար կարոր է, ուրեմն համաձայնեցրեք նրա հետ, թե երբ կարող եք քննարկել այդ հարցը։
Ոչ մի ավելորդ բան մի՛ հորինեք, քանի դեռ իրական փաստերը չեք պարզել
Անհնար է հստակ իմանալ, թե ինչ է տեղի ունենում, քանի դեռ դուք այդ մասին ձեր զուգընկերոջից չեք լսել ։ Մի փորձեք գուշակել, թե ինչի մասին է նա մտածում, պարզապես հարցրեք նրան այդ մասին։ Դա կօգնի խուսափել թյուրըմբռնումներից ու հետագա պարզաբանումներից, որոնք ավելի շատ ժամանակ ու եռանդ կխլեն, քան ժամանակին նախաձեռնած խոսակցությունը։
Ներողությու՛ն խնդրեք, եթե իրոք մեղավոր եք ինչ-որ բանում
Մի՛ ձգձգեք ու մի՛ փորձեք ամբողջ մեղքը ուրիշի վրա բարդել։ Եթե խախտել եք ձեր խոստումը, ասել կամ արել եք որևէ սխալ բան՝ ներողություն խնդրեք։ Նախ դուք ձեզ ավելի լավ կզգաք, երբ գիտակցեք, որ ունակ եք ազնիվ լինել, բացի դրանից ձեր զուգընկերն էլ սկսկի ձեզ ավելի շատ վստահել, իմանալով ձեր պատասխանատվության զգացումի մասին։
Եթե մթնոլորտը շիկացած է, մի քիչ դադար տվեք
Եթե զգում եք, որ սկսում եք զայրանալ՝ մի քանի րոպե հանգստացեք, զբոսնեք, լսեք երաժշտություն, որևէ տնային գործ արեք, որպեսզի բարկությունն անցնի։
Հարաբերություններ մի՛ պարզաբանեք ընկերների ու մտերիմների ներկայությամբ
Դուք ինքնաբերաբար լարում եք ձեր զուգընկերոջը, երբ պարզաբանումներ եք սկսում ուրիշների ներկայությամբ։ Բացի դրանից՝ ձեր անձնական խնդիրներն այդպիսով դառնում են բոլորի քննարկման թեման։ Նախապես պայմանավորվեք, որ դուք տեղի ունեցածի մասին կխոսեք կողմնակի աչքերից ու ականջներից հեռու։
Աղբյուրը՝ Ivona


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...