Մենք պահանջում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կոնկրետ արդյունքներ տան. Մամեդյարով
Ադրբեջանը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կոնկրետ արդյունքներ տան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ այսօր երեկոյան մեկնում է Մոսկվա, ինչպես նաև նշել է, որ վաղը կայանալու է համանախագահների հետ հանդիպումը:
Մամեդյարովը հայտնել է նաև, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Բաքու նոյեմբերի 19-20-ին:
«Հանդիպման օրակարգը հայտնի է: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները չընթանան բանակցությունների համար: Անգամ պահանջում ենք, որ լինեն կոնկրետ արդյունքներ: Նախագահների հանդիպմանը նույնպես նշվել է, որ բանակցությունները պետք է կրեն ինտենսիվ բնույթ: Ես գնում եմ Մոսկվա այդ դիրքորոշմամբ: Ժամանակն է լուծել այս հակամարտությունը»,- ասել է Մամեդյարովը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ շաբաթվա սկզբին այցելել Հայաստան և Ադրբեջան:
«Հաջորդ շաբաթվա հենց սկզբին ծրագրված են իմ այցերը Երևան և Բաքու: Նախ և առաջ, այդ այցելությունները նախատեսված են իրականացնել ՌԴ-ի և համապատասխանաբար Հայաստանի ու Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ընդառաջ», - ասել է ՌԴ նախարարը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են