Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Քաղաքական իշխանությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի փնտրտուքի մեջ է եւ իր «սրտի» թեկնածուին փորձում է գտնել փաստաբանական համայնքից։ Մասնավորապես, քաղաքական իշխանությունը այն փաստաբանների մեջ է փնտրում ԲԴԽ անդամի, որոնք հիմնականում դատարաններում իշխանության դեմ հայցերն են պաշտպանում:
Ավելին՝ փաստաբաններից մեկի մասով ակտիվ քննարկումներ են ընթացել, բայց դեռ վերջնական որոշում չկա. իսկ ԲԴԽ գիտնական անդամի տեղը խորհրդում 2 ամիս է, ինչ դատարակ է։
Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի լիազորությունների ժամկետն ավարտվել է բոլորովին վերջերս՝ հունիսի 25-ին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու հիմքով։ Եվ անցնող 5 տարիներին, քանի որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ-ում պաշտոնավարել է քաղաքական իշխանությանը չհակադրվելու, այլ ծառայություն մատուցելու սկզբունքներով, հիմա առավել մեծ հավակնություններ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է դարձել։
ԲԴԽ-ն հուլիսի 10-ին դռնփակ նիստում որոշում է կայացրել՝ «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա անձանց ցուցակը կազմելու, հաստատելու եւ ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու մասին» եզրակացությունը: Եվ ահա, այդ որոշման համաձայն, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ցուցակում են հայտնվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանը, նոտար Ատոմ Հայրապետյանը եւ ԲԴԽ նախկին անդամ, ԵՊՀ դասախոս Վիգեն Քոչարյանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ